Լրահոս

10.04.2014 13:46


Եվրոպացի քաղաքական, տնտեսական գործիչները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Եվրոպացի քաղաքական, տնտեսական գործիչները հարգանքի տուրք կմատուցեն Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի /ԵՀՄՖ/ մամլո քարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 11-ին, ժամը 11.00-ին Ծիծեռնակաբերդի համալիրում` Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, տեղի է ունենալու պսակադրության արարողություն եվրոպացի քաղաքական, տնտեսական գործիչների կողմից, որոնք Հայաստան են ժամանել մասնակցելու «Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման և ինտեգրման ուղիները» թեմայով տնտեսական ֆորումին: Հյուրերի կազմում են Սլովակիայի Խորհրդարանի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Մառոշ Կոնդրոտը, Չեխիայի Դիվանագիտական ակադեմիայի ռեկտոր Կիրիլ Սվոբոդան, Սլովակիայի Տնտեսագիտական համալսարանի պրոֆեսոր Պետեր Բալաժը, Լատվիայի Էկոնոմիակայի նախկին նախարար Այգար Ստոկենբերգսը և այլ պաշտոնատար անձինք Հայաստանից և արտասահմանից:

ԵՀՄՖ մամլո քարտուղարություն

Այս խորագրի վերջին նյութերը