Լրահոս

10.04.2014 14:49


«Սերժ Սարգսյանն ուզում է ստանալ գենսեկի ֆունկցիաներ»

«Սերժ Սարգսյանն ուզում է ստանալ գենսեկի ֆունկցիաներ»

Ժողովուրդ, կուտը չուտեք: Սերժ Սարգսյանն ուզում է ստանալ գենսեկի ֆունկցիաներ

«Վերջին բոլշևիկ» Սերժ Սարգսյանն այսօր հանդես եկավ հայտարարությամբ և ասեց, որ ապագայում չի հավակնում ո՛չ նախագահի, ո՛չ էլ վարչապետի պաշտոնին: ԲԱՅՑ! Կարդացեք, թե ինչ սահմանադրական փոփոխությունների ծրագիր է ներկայացվել ՍԴ նախագահի կողմից:
Ըստ նոր Սահմանադրության՝ երկրի ղեկավարը փաստացի դառնում է ԱԺ նախագահը, իսկ վարչապետի ու նախագահի պաշտոնները դառնում են ֆիկտիվ, դեկորատիվ բնույթի ֆունկցիաներ: Փաստացի, Սերժ Սարգսյանն ուզում է դառնալ Հայաստանի գենսեկը:
Հարգելի՛ ոչիշխանական ուժեր, հանկարծ Սերժի տված կուտը չուտեք: Իր հետ բանակցություններում իրա առաջարկած ոչ մի տարբերակին մի՛ համաձայնվեք: Պետք է դրվի հետևյալ պայմանը` եթե նա ուզում է սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ հանրաքվե անցկացնել, ապա այդ հանրաքվեն պետք է լինի արտահերթ ընտրություններից հետո միայն:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը