Լրահոս

10.04.2014 16:10


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել Է Քեսաբի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը խոսել Է Քեսաբի մասին

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը մտահոգություն է հայտնել Քեսաբի վերաբերյալ տարածված լուրերի մեջ գոյություն ունեցող մահապատիժների սարսափելի տեսարանների առնչությամբ:
«Հակառակ նրան, որ ՄԱԿ-ը չի կարող ստուգել հաղորդվող վայրագությունների իսկությունը, սակայն մարդու իրավունքների նկատմամբ աճող բռնություններն անհերքելիորեն շարունակվում են, և ամբողջ գյուղերի բնակիչները, ինչպես, օրինակ, Քեսաբում, ստիպված են փախչել»,-ասված է ՄԱԿ-ի հաղորդագրության մեջ:

Պան Գի Մունը նշում է, որ Սիրիայի կառավարական ուժերը շարունակում են ամբողջ թաղամասեր ավերել: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նաև մտահոգություն է հայտնում, որ կազմակերպության կողմից ահաբեկչական նկատված խմբավորումները շարունակում են վայրագաբար հարձակվել քաղաքային բնակչության վրա:
Պան Գի Մունը մտահոգիչ է նկատում Սիրիայում շարունակվող տագնապի ընթացքի վայրագությունների վերաբերյալ հաղորդագրությունները և կոչ արել հակամարտող կողմերին և նրանց աջակիցներին պաշտպանելու քաղաքացիներին` անկախ նրանց կրոնական, համայնքային և ազգային պատկանելության:
«Թե՛ Սիրիայի կառավարությունը, թե՛ զինյալ խմբավորումները իրավական և բարոյական պատասխանատվություն ունեն այդ անելու: Նրանք պետք է անեն հնարավորինս` խուսափելու և կանխարգելելու բռնությունները քաղաքացիների նկատմամբ, ներառյալ` հրետակոծումներն ու օդային հարվածները քաղաքային տարածքների մեջ»,-ասել է նա:

Այս խորագրի վերջին նյութերը