Լրահոս

10.04.2014 16:23


«Գագիկ Հարությունյանը և Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին նախապատրաստում են համազգային հեղափոխության»

«Գագիկ Հարությունյանը և Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին նախապատրաստում են համազգային հեղափոխության»

Այն սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, որն այսօր ներկայացրեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը, փաստացի պետք է բերի նրան, որ մեր երկրում ձևավորվի մի համակարգ, որի շրջանակներում երկրի առաջին դեմքը կլինի ԱԺ նախագահը: Դրա հետ մեկտեղ՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ նա այլևս չի լինի ոչ վարչապետ, ոչ էլ նախագահ՝ մի խոսք անգամ չասելով ԱԺ նախագահի պաշտոնի մասին:
Փաստացի ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իր վերարտադրությունը տեսնում է խորհրդարանական կառավարման համակարգի շրջանակներում, որտեղ երկրի ղեկավարը կլինի ԱԺ նախագահը, և ամեն ինչ անելու է այդ ծրագիրն իրականացնելու համար:
Եւ այդ գործում իր առաջին օգնականներից մեկը լինելու է Գագիկ Հարությունյանը, ով իրավական դաշտ է ստեղծում, որը թույլ կտա Սարգսյանին վերարտադրվել: Սակայն այդ մարդիկ մոռացել են, որ միշտ էլ կա իշխանափոխության փաթեթային տարբերակը` համաժողովրդական ապստամբություն այս ռեժիմի դեմ: Փաստացի ստացվում է, որ Գագիկ Հարությունյանն ու Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին նախապատրաստում են համազգային հեղափոխության: Բայց Սերժ Սարգսյանը դեռ շանս ունի խուսափել այդ տարբերակից. նա պետք է խոհեմություն ցուցաբերի և ինքնակամ հանձնի իշխանությունը, քանի դեռ դրա հնարավորությունը կա:

Քաղաքացիական հասարակություն

Այս խորագրի վերջին նյութերը