Բորդյուժա. «ՀԱՊԿ–ը և ՆԱՏՕ–ն չպետք է խառնվեն Ուկրաինայի իրավիճակին»
ՀԱՊԿ–ը և ՆԱՏՕ–ն չպետք է միջամտեն Ուկրաինայում առկա իրավիճակին: Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ–ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան «կլոր սեղանից» հետո Մինսկում։
«Ես համոզված եմ, որ այսօր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են ՀԱՊԿ–ը կամ ՆԱՏՕ–ն, չպետք է խառնվեն Ուկրաինայում տիրող իրավիճակին»,–ասել է Բորդյուժան։
«Դա կլինի ամենաօգտակարը։ Ժողովուրդն ինքը պետք է մոտեցումներ մշակի՝ կայունացնելու իրավիճակը»,– հավելել է նա։
«Ինձ անհանգստացնում են ՆԱՏՕ-ի ղեկավարի մշտական հայտարարություններն այն մասին, որ մենք փորձագետներ ենք ուղղում՝ պատժելու Ռուսաստանին»,–ասել է Բորդյուժան՝ հավելելով, որ դա ավելի է թեժացնում իրավիճակը: