Լրահոս

10.04.2014 17:31


ՄԱԿ. «Քաղաքական իրադարձությունները չպետք է ազդեն ահաբեկչության դեմ երկրների համագործակցությանը»

ՄԱԿ. «Քաղաքական իրադարձությունները չպետք է ազդեն ահաբեկչության դեմ երկրների համագործակցությանը»

ՄԱԿ–ում տարբեր երկրների հատուկ ծառայություններին կոչ են անում շարունակել համատեղ աշխատանքը ահաբեկչության դեմ պայքարում՝ անկախ կատարվող քաղաքական իրադարձություններից։ Այս մասին հայտնել է ՄԱԿ ԱԽ Կոնտրահաբեկչական հանձնաժողովի ղեկավար Ժան Պոլ Լաբորդը Սոչիում անցկացվող հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցությանը։

«Ահաբեկչության դեմ պայքարը մղում են ոչ միայն ռուսական հատուկ ծառայությունները. պետք չէ մոռանալ, որ դա ընդհանուր գործն է մի շարք երկրների։ Եվ մենք պետք է միասնական լինենք՝ անկախ այն իրադարձություններից, որոնք տեղի են ունենում երկրում»,–նշել է Լաբորդը։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը