Լրահոս

10.04.2014 22:14


«Փաստացի, մենք կունենանք նեոսովետական կենտկոմի քարտուղար»

«Փաստացի, մենք կունենանք նեոսովետական կենտկոմի քարտուղար»

Սերժ Սարգսյանի` հնարավոր սահմանադրական փոփոխությունների առթիվ “ես այլևս չեմ լինի ոչ նախագահ, ոչ էլ վարչապետ” հայտարարության շուրջ որոշ մարդկանց էյֆորիկ տրամադրությունը մշուշից ազատելու համար առաջարկում եմ ուշադրություն դարձնել հետևյալ մի քանի հարցադրումների վրա.
1. Եթե սահմանադրական փոփոխությունները հաստատվեն այն փաթեթով, որի շուրջ այս օրերին խոսում են, ապա պետք է նկատել, որ այդ դեպքում զգալի լիազորություններ է ձեռք բերում ոչ թե վարչապետը, ինչպես հաճախ լինում է խորհրդարանական հանրապետություններում, այլ ԱԺ նախագահը, ում պաշտոնը զբաղեցնելու մասով Սերժ Սարգսյանը ոչ մի բան չասաց, այնինչ մի քանի ժամ հետո պաշտոնապես հայտարարվեց գործող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելու որոշման մասին (սա պարզապես ասվածի տրամաբանության համար հող նախապատրաստելու փաստ, որը հրատապ կլինի, թերևս, մի քանի տարի հետո):
2. Ժողովրդի համար նույնսիկ փոփոխության ընդունման պարագայում գլխավոր պաշտոնակատարները լինելու են վարչապետն ու նախագահը, ոչ թե ԱԺ նախագահը, ով այս պարագայում կարող է անկյունում նստած անել այն, ինչ ուզում է ու մեծ հաշվով մնալ ստվերում: Այսինքն, իմիջոլոգիական առումով նոր համակարգում միանգամայն ավելի հեշտ կլինի լինել ԱԺ նախագահ, քան նախագահ կամ վարչապետ, չնայած իրական լիազորությունների տարբերություններին:
3. ԱԺ նախագահի պաշտոնը, ի տարբերություն նախագահի, չի սահմանափակվում ընտրվելու քանակությամբ, խորհրդարանի ղեկավարը կարող է ընտրվել այնքան անգամ, որքան կկարողանա (հայկական ընտրական ինստիտուտի առանձնահատկությունները հաշվի առնելով` “կկամենա”): Հետևաբար, փաստացի, մենք կունենանք նեոսովետական կենտկոմի քարտուղար:

Վազգեն Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից:

Այս խորագրի վերջին նյութերը