Լրահոս

11.04.2014 10:58


Արաբկիրում գազամատակարարումը կդադարեցվի

Արաբկիրում գազամատակարարումը կդադարեցվի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ գործող գազատարների հետ ներմիացման, պրոֆիլակտիկ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 11-ին՝ ժամը 9:00-ից մինչեւ ժամը 20:00-ն, դադարեցվելու է Արաբկիր վարչական շրջանի Զարյան, Գրիբոյեդով, Կոմիտասի, Տիգրանյան, Ազատության, Արաբկիրի 29-րդ փողոցներով պարփակված թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը: Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը