Սերժ Սարգսյանը երկու քայլանի «շուստրի» պլան էր մշակել («Յեսծ լի ու վաս պլան, միստիր Ֆիքս»), բայց երեք մատի կոմբինացիա ստացավ։
Իսկ ամեն ինչ այնքան լավ էր սկսվել Սերժի համար։ Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելով՝ Սերժ Սարգսյանին գոնե այս պահին հաջողվել էր խուսափել «փողոցից»։
Նախագահ չմնալու ու վարչապետ չդառնալու խոստմամբ էլ ՀՀԿ ղեկավարը փորձում էր սիրաշահել ԲՀԿ–ին ու անցկացնել իր հիմնական ցանկությունը՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի հարցում Գագիկ Ծառուկյանի լոյալությունը, սակայն չստացվեց։
«Գնացող իմ, նախագահ ու վարչապետ դառնալ չիմ ուզում, յիս իդ պարը չիմ պարում» էժանագին թատրոնը ցույց տրվեց սահմանադրական փոփոխությունների հայեցակարգի նախագծի «պռեզենտացիայի» ժամանակ ու ԲՀԿ–ի հետ հանդիպումից առաջ։
Սերժն այդպիսով ուզում էր չեղած բաները «նաղդել» Գագիկ Ծառուկյանի վրա՝ ցույց տալով, թե, իբր, զիջումների է գնում։ Սակայն ստացավ «չորով» պատասխաններ։
Ի դեպ, տեսախցիկների առաջ կառավարման խորհրդարանական համակարգից, իբր, դժգոհող Սերժ Սարգսյանը ԲՀԿ–ի հետ հանդիպման ժամանակ կրծքով պաշտպանել է այդ մոդելը և, ամեն ինչ հանձնելու դիմաց, փորձել է ԲՀԿ–ից աջակցություն ստանալ սահմանադրական հանրաքվեի հարցում, սակայն ստանալով բացասական պատասխան՝ հայտնվել է խոր «մանթրաժի» մեջ։
ԲՀԿ–ից փոխանցել են, որ կտրուկ դեմ են Սերժի վերարտադրության ծրագրի իրագործմանը, քանզի երկրին անհրաժեշտ են սոցիալ–տնտեսական վերափոխումներ, այլ ոչ թե կեղծ օրակարգեր՝ սահմանադրության փոփոխության տեսքով։
ԲՀԿ–ի այդ կոշտ պատասխանն էր պատճառը, որ երեկ չհայտարարվեց նոր վարչապետի անունը։ Սերժը պատրաստ չէր նման զարգացումների։ ՀՀԿ ղեկավարի համար այնքան անսպասելի է եղել ԲՀԿ–ի երեք մատի կոմբինացիան սահմանադրական փոփոխությունների հարցում, որ նա ձեռնունայն է մասնակցել ՀՀԿ–ի նիստին, ու նոր վարչապետի հարցը թողել է ապրիլի 14–ին։
Սերժն ուզում էր Հովիկ Աբրահամյանին վարչապետ նշանակելը որպես լավություն մատուցել Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ցույց տվեց, որ իր համար կարևորը անձերը չեն, այլ այն, որ պետք է ոչ թե «մուտիլովկաներով» զբաղվել, այլ առկա խնդիրները լուծել։ Իսկ այդ խնդիրների մեջ սահմանադրական փոփոխությունները չեն մտնում։
Սահմանադրական փոփոխությունները Սերժին պետք են նախ իշխանական բուրգի էրոզիան կանգնեցնելու և հետագայում վերարտադրվելու համար։ Ասել է թե՝ սահմանադրական փոփոխություններն անձամբ Սերժի՛ ճակատագրին են վերաբերում, այլ ոչ թե Հայաստանի։ Դա է պատճառը, որ Ծառուկյանը նախագահականում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մերժել է Սերժի արհեստական օրակարգը։
Հիմա Սերժ Սարգսյանը փորձելու է իրավիճակային լուծում գտնել ու վարչապետի փնտրտուք իրականացնել՝ մտքում անընդհատ կրկնելով «Եթե ԲՀԿ–ին չէի կարողանալու համոզել, ապա ինչու Տիկոյին գործից հանեցի ու իմ պլանները բացահայտեցի» նախադասությունը։ Նա երեկ շտապեց ու բացվեց՝ անհարմար վիճակի մեջ հայտնվելով։
Գագիկ Հարությունյանի մատուցած փոփոխություններով վերարտադրվելու պլանն այլևս բարձրաձայնված է։ Հետևաբար, ով մտնի սահմանադրական փոփոխությունների մոդելային քննարկման դաշտ, ավտոմատ կվերածվի Սերժ Սարգսյանի վերարտադրության գործիքի։
Աներկբա է, որ սահմանադրական փոփոխություններով ոչ թե երկրի, այլ անձամբ Սերժ Սարգսյանի հարցն է լուծվում։ Կյանքն էլ ցույց է տվել, որ Սերժի ու Հայաստանի շահերը մշտապես խոր հակասության մեջ են։
Սերժ Սարգսյանը պետք է հեռանա, ու պետք չէ բոլշևիկյան սահմանադրություն պարտադրել Հայաստանին։ Սերժն անցողիկ է, իսկ Հայաստանը՝ մնայուն։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Այն, որ Սերժ Սարգսյանի ծրագրերը ԲՀԿ–ն երեկ խառնեց, հաստատվեց նաև ՀՀԿ նիստից հետո։
Ինչպես հայտնի է, հայտարարվել էր, որ ՀՀԿ–ն կներկայացնի նոր վարչապետի անունը։ Դրանում համոզված էին բոլորը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը։ Սակայն ամեն ինչ «փոզմիշ» եղավ։
«Խոխման» այն է, որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովին պատկանող «Հենարան» կայքը, ՀՀԿ նիստը դեռ չավարտված, արդեն տեղադրել էր, որ վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը։ Սակայն հետո արագ հանեցին կայքից այդ լուրը, քանզի խիարը թարս էր բուսնել։
ՀՀԿ–ի ոչ պաշտոնական կայք համարվող «Հենարանում» ուզեցել էին ամենաշուտը տալ «բարի լուրը», բայց լրիվ ուրիշ բան ստացվեց։
Մեր ողջույնները «անկախ» լրատվամիջոցներին, որոնք վերջին օրերին, «հավաստի աղբյուրներին» հղում անելով, «մուտիլովկաներ» էին տարածում ԲՀԿ–ի դեմ՝ պնդելով, թե, իբր, ԲՀԿ–ն իշխող կոալիցիա է մտնելու, համագործակցելու է Սերժի հետ և այլն, և այլն, և այլն։
Այդ «լրատվամիջոցները» հերթական անգամ փչացան։ Թեև իրենք վատ չեն զգում դրանից, քանզի արդեն բազմակի օգտագործման են դարձել, ու փչանալն իրենց համար սովորական բան է դարձել։
Պուտանկեքի համար ինչ տարբերություն, թե քանի անգամ և ում հետ։ Ավելի ճիշտ՝ պուտանկեքի համար ինչքան շատ պատվիրատու, այնքան լավ, քանի որ փողի քանակի աճն ուղիղ համեմատական է պատվիրատուների քանակի աճին։
Երկու քայլի ու երեք մատի կոմբինացիաները