Նոր ծրագիր` Բագրատաշեն-Սադախլո պետական սահմանի անցման կետի վերազինման նպատակով
Այսօր Երևանում՝ «Մարիոթ Արմենիա» հյուրանոցում կայացած մեկնարկային համաժողովին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը, Հայաստանում Եվրամիության (ԵՄ) պատվիրակությունը, ՀՀ ազգային անվտանգության խորհուրդը և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն համատեղ ներկայացրեցին ԵՄ կողմից ֆինանսավորվող և ՄԱԶԾ-ի կողմից իրականացվող <<Սարքավորումների տրամադրում Հայաստանի Հանրապետության և Վրաստանի սահմանին գտնվող <<Բագրատաշեն>> և <<Սադախլո>> պետական սահմանի անցման կետերին և դրանց կարողությունների զարգացում>> (ԲՍՍՀԿ) ծրագրի նպատակները, խնդիրները, բյուջեն, իրականացման ժամկետներն ու հեռանկարները:
Համաժողովին ելույթներով հանդես եկան ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիստեան և ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը: Միջոցառմանը ներկա էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների պատասխանատուներ:
Ծրագիրը, որի ընդհանուր բյուջեն կազմում է 4,300,000 եվրո, նպատակ ունի հայ-վրացական պետական սահմանի <<Բագրատաշեն>> և <<Սադախլո>> անցման կետերում ներդնել սահմանների համալիր կառավարման եվրոպական չափանիշներ, որոնք ուղղված կլինեն միջազգային առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանմանը, ինչպես նաև մարդկանց միջսահմանային շարժի դյուրացմանը:
Դեսպան Հրիստեան ողջունեց Հայաստանի և Վրաստանի համապատասխան մարմինների հանձնառությունն՝ ուղղված երկու երկրներում սահմանների համալիր կառավարման համակարգերի ներդրմանն ու զարգացմանը՝ մասնավորապես նշելով. <<ԵՄ-ի հիմքում դրված է տարածաշրջանային համագործակցությունը, և մենք նման նախաձեռնություններն օգտավետ ենք համարում նաև Հարավային Կովկասի համար: Ուստի, իմ հորդորն եմ հղում երկու երկրների սահմանի կառավարման ոլորտի մարմիններին շարունակել իրենց փոխգործակցությունն ու ընդլայնել տեղեկատվության փոխանակումը>>:
Բացման իր խոսքում Բրեդլի Բուզետտոն հատկապես նշեց. «Հայաստանում ՍՀԿ համակարգերի նեդրման հիմնական նպատակը առևտրի և տարանցիկ փոխադրումների խթանումն է և քաղաքացիների սահմանահատման դյուրացումը՝ միաժամանակ ապահովելով պետական սահմանի անվտանգությունը: Այս ամենի համար անհրաժեշտ է հստակ իրավական դաշտ, ներգերատեսչական և միջգերատեսչական համագործակցության բարձր մակարդակ և սահմանի կառավարման ոլորտի մարմիններում թափանցիկության, հաշվետվողականության և պատասխանատվության աստիճանի բարձրացում: Նոր ծրագիրը հիմնականում ուղղված կլինի Հայաստանի կառավարությանը սահմանի կառավարման ոլորտի մարմինների կարողությունների հետագա զարգացման հարցում աջակցության տրամադրմանը, ինչպես նաև «Բագրատաշեն» անցման կետում ենթակառուցվածքների ստեղծմանը և սարքավորումների ու ՏՏ համակարգերի հատկացմանը»:
Ծրագրի շրջանակներում կկատարվի պետական սահմանի «Բագրատաշեն» և «Սադախլո» անցման կետերում ծառայություն իրականացնող Հայաստանի և Վրաստանի սահմանային գերատեսչությունների աշխատակիցների կարողությունների զարգացում մի շարք ոլորտներում` ներառյալ ստանդարտ գործառնական ընթացակարգերի մշակումը, փաստաթղթերի նույնականացումը, ռիսկերի գնահատումը և պրոֆիլավորումը, զննման մեթոդները, միջազգային հեղինակային իրավունքը և կեղծ ապրանքանիշերով ապրանքների նույնականացումը, փախստականների և ապաստան հայցողների իրավունքները, մարդկային ռեսուրսների կառավարումը և այլն: