Լրահոս

11.04.2014 20:04


Կոլումբիայում առգրավվել է 7 տոննա կոկաին

Կոլումբիայում առգրավվել է 7 տոննա կոկաին

Lenta.ru-ն, հղում անելով The Daily Mail-ին, հայտնում է, որ Կոլումբիայի ոստիկանությունն առգրավել է Ռոտերդամի նավահանգիստ ուղարկվող 7 տոննա կոկաին։ Առգրավված թմրանյութի ընդհանուր արժեքը գնահատվում է առնվազն 250 մլն դոլար։

Կոկաինը փաթեթավորված է եղել 6.900 տուփերում և արքայախնձորի պահածոյի տարաներում։ Երկրի ոստիկանապետ Ռոդոլֆո Պալոմինոն հայտնել է, որ 2005թ. ի վեր՝ դա Կոլումբիայում առգրավված թմրանյութի խոշորագույն խմբաքանակն է։

Այս խորագրի վերջին նյութերը