Լրահոս

11.04.2014 14:54


Դատախազության աշխատակիցները փակում են փողոցներն ու խոչընդոտում երթեւեկությունը (տեսանյութ)

Դատախազության աշխատակիցները փակում են փողոցներն ու խոչընդոտում երթեւեկությունը (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՀՀ դատախազությունը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշվում է, որ «ճանապարհներ փակելը եւ երթեւեկությունը խոչընդոտելը կարող են առաջացնել քրեական եւ վարչական պատասխանատվություն»:

Մինչդեռ, iLur.am-ի տեսանյութում երեւում է, որ հենց դատախազության դիմաց՝ արգելված վայրում, կայանում են տասնյակ ավտոմեքենաներ՝ մասամբ փակելով ճանապարհը եւ խոչընդոտելով երթեւեկությանը: Ավելին, դատելով պետհամարանիշերից, խախտումը թույլ են տալիս հենց դատախազության աշխատակիցները՝ իրենց իսկ ձեւակերպմամբ՝ քրեական եւ վարչական պատասխանատվություն ենթադրող արարք թույլ տալով:

Նշենք, որ նկարահանումը կատարվել է կեսօրից հետո՝ ընդմիջման ժամին, երբ ավտոմեքենաները համեմատաբար քիչ են: «Պիկ» ժամերին՝ առավոտյան եւ երեկոյան, Վազգեն Սարգսյան փողոցի այս հատվածում լուրջ խցանում է առաջանում:

Դատախազության լրատվական ծառայությունում, մեր դիտարկմանն ի պատասխան, որեւէ մեկնաբանություն չտվեցին:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը