Սևանի ջրի լրացուցիչ բացթողումները իմիտացիա են. բնակիչները Սևանի ջրից չեն օգտվում
Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումներն իմիտացիա են: Այս կարծիքին են ՀՀ Արմավիր մարզի Արմավիր գյուղի բնակիչները: Հաղորդում է «ԷկոԼուրը»: «Գյուղացիների հաշվին իրենք ուզում են բացթողումներ անեն, որպեսզի աշխատեն կասկադները, հետո այդ էլեկտրաէներգիան, որը ստացել են շատ էժան, շատ բարձր գնով վաճառեն ժողովրդին, անունն էլ դնում են գյուղատնտեսություն»,- ասել են Արմավիր գյուղի բնակիչները: Խոսքը Սեւան-Հրազդան կասկադի մասին է, որը բաղկացած է յոթ ՀԷԿ-երից, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա: Այդ հէկ-երն են՝ «Սեւան» հէկ, «Հրազդան» հէկ, «Արգել» հէկ, «Արզնի» հէկ, «Քանաքեռ» հէկ, Երեւան հէկ-1, Երեւան հէկ III։ Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաեւ ոռոգման ջրի արտահոսքը Սեւանա լճից: «Սեւանի ջուրը մեզ չի հասնի. մենք այդ խնդրի հետ կապ չունենք: Մենք օգտագործում ենք Արաքսի, Ախուրյանի ջուրը, հիմնականում Արաքսից ենք օգտվում»,- ասել է Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը: Գյուղապետի խոսքով՝ իրենք ունեն ոչ թե ջրի, այլ ոռոգման ջուրը տեղ հասցնելու խնդիր, որը տեխնիկական է: Արտեզյան հորերի կոնսերվացման վերաբերյալ Արմավիր համայնքի բնակիչները նշել են. «Մեզ մոտ կոնսերվացնելու խնդիր չկա...Որ հորը օգտագործում են, օգտագործում են, որը չէ, առանց այդ էլ փակ է, դրանք կոնսերվացնելու կարիք չկա: Հիմա մի հատ էլ դրա վրա փող ծախսեն, կոնսերվացնեն...ի՞նչը կոնսերվացնեն»:
Սևանի ջրի լրացուցիչ բացթողումները իմիտացիա են. բնակիչները Սևանի ջրից չեն օգտվում
Սեւանից ջրի լրացուցիչ բացթողումներն իմիտացիա են: Այս կարծիքին են ՀՀ Արմավիր մարզի Արմավիր գյուղի բնակիչները: Հաղորդում է «ԷկոԼուրը»:
«Գյուղացիների հաշվին իրենք ուզում են բացթողումներ անեն, որպեսզի աշխատեն կասկադները, հետո այդ էլեկտրաէներգիան, որը ստացել են շատ էժան, շատ բարձր գնով վաճառեն ժողովրդին, անունն էլ դնում են գյուղատնտեսություն»,- ասել են Արմավիր գյուղի բնակիչները:
Խոսքը Սեւան-Հրազդան կասկադի մասին է, որը բաղկացած է յոթ ՀԷԿ-երից, որոնք տեղակայված են Հրազդան գետի վրա: Այդ հէկ-երն են՝ «Սեւան» հէկ, «Հրազդան» հէկ, «Արգել» հէկ, «Արզնի» հէկ, «Քանաքեռ» հէկ, Երեւան հէկ-1, Երեւան հէկ III։ Կայաններն օգտագործում են Հրազդան գետի բնական հոսքը, ինչպես նաեւ ոռոգման ջրի արտահոսքը Սեւանա լճից:
«Սեւանի ջուրը մեզ չի հասնի. մենք այդ խնդրի հետ կապ չունենք: Մենք օգտագործում ենք Արաքսի, Ախուրյանի ջուրը, հիմնականում Արաքսից ենք օգտվում»,- ասել է Արմավիրի համայնքապետ Ռաֆիկ Մարգարյանը: Գյուղապետի խոսքով՝ իրենք ունեն ոչ թե ջրի, այլ ոռոգման ջուրը տեղ հասցնելու խնդիր, որը տեխնիկական է:
Արտեզյան հորերի կոնսերվացման վերաբերյալ Արմավիր համայնքի բնակիչները նշել են. «Մեզ մոտ կոնսերվացնելու խնդիր չկա...Որ հորը օգտագործում են, օգտագործում են, որը չէ, առանց այդ էլ փակ է, դրանք կոնսերվացնելու կարիք չկա: Հիմա մի հատ էլ դրա վրա փող ծախսեն, կոնսերվացնեն...ի՞նչը կոնսերվացնեն»:
Մանրամասները՝ ԷկոԼուր-ում։