Լրահոս

11.04.2014 22:52


«Նաիրիտ»–ի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձերը վճարվել են

«Նաիրիտ»–ի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձերը վճարվել են

Տեղեկացնում ենք Ձեզ, որ «ԿԱՄՔ» քաղաքացիական շարժումը հաջորդ շաբաթ չի պատրաստվում ցույց կազմակերպել:

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցների մեկ ամսվա աշխատավարձերը վճարվել են, ցավոք, աշխատակիցների մոտավորապես 10 տոկոսը դեռ չի ստացել աշխատավարձերը ու չունի տեղեկատվություն, թե երբ է ստանալու մեկ ամսվա աշխատավարձը:

Հարգելի՛ նաիրիտցիներ, այդ 10 տոկոսի խնդրով հանգիստ կարող է զբաղվել Ձեր արհմիությունը, ով պարտավորություններ ունի այդ հարցում և, ի դեպ, նույնպես ստանում է աշխատավարձ, ով այդպես էլ չհամագործակցեց մեզ հետ:

Եթե նրանք չեն կարողանում կազմակերպել ցույց, այդ դեպքում մենք կանդրադառնանք այդ խնդրին, եթե նրանք դիմեն մեզ:

ԿԱՄՔ քաղաքացիական շարժում

Այս խորագրի վերջին նյութերը