Լրահոս

12.04.2014 09:34


ՀՀ պետական բյուջեի հավաքագրումը դարձել է լրջագույն խնդիր

ՀՀ պետական բյուջեի հավաքագրումը դարձել է լրջագույն խնդիր

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ պետական բյուջեի հավաքագրումն դարձել է լրջագույն խնդիր. իշխանություններին հազիվ է հաջողվում ապահովվել բյուջեի մուտքերը։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանի տնտեսությունը կանգնած է նոր ճգնաժամի առաջ։

Ըստ ԱՎԾ տվյալների՝ 2014թ. հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի եկամուտները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 2.3 տոկոսով։ Սակայն, երբ մանրամասն վերլուծում ենք պետական բյուջեի եկամտի աղբյուրները, մտահոգիչ պատկեր է ստացվում։

Հարկերն ու տուրքերը կազմում են ՀՀ պետական բյուջեի մուտքի ահռելի բաժինը՝ 96.2 տոկոսը։ Եվ ահա, նախորդ տարվա համեմատ հարկերն ու տուրքերը հավաքագրվել են 0.1 տոկոսով պակաս։ Առաջին հայացքից թվում է, թե - 0.1 տոկոսն առանձնապես մեծ թիվ չէ։ Բայց սա՝ միայն առաջին հայացքից։

Բանն այն է, որ 2014թ. ՀՀ պետական բյուջեն, 2013թ. համեմատ, 100 մլրդ դրամով ավելի է։ Իսկ դա նշանակում է, որ այս տարվա երկու ամիսների ընթացքում պետք է հավաքվեր 8.5 մլրդ կամ 9 տոկոս ավելի գումար, քան նախորդ տարի։ Այնինչ, դրա փոխարեն, ընդհակառակը՝ նվազել է հարկերի ու տուրքերի հավաքագրումը։

Սակայն սա դեռ ամբողջը չէ. այս տարի պակաս են հավաքվել և շահութահարկը, և ակցիզային հարկը, և մաքսատուրքերը։
Ընդ որում, շահութահարկի հավաքագրումը նվազել է 15 տոկոսով մաքսատուրքերը՝ 14.9 տոկոսով ակցիզային հարկը՝ 21.4 տոկոսով»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը