Լրահոս

12.04.2014 10:52


Տիգրան Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը երևի միտինգ էլ կանեն

Տիգրան Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը երևի միտինգ էլ կանեն

«Չորրորդ իշխանություն»-ը գրում է.
«Տիգրան Սարգսյանի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ, որը եռամսյա ժամկետում պետք է ուսումնասիրի ճանապարհային երթևեկության կանոնների խախտման հաճախականությունը, կիրառվող տուգանքների չափերը և այլն, ուսումնասիրի միջազգային փորձը և համապատասխան առաջարկներ ներկայացնի: Աշխատանքային խումբը ղեկավարելու է Հրայր Թովմասյանը:
«ՉԻ»-Արդեն մի տարի է՝ ինչ-որ անհայտ անձինք այդ տուգանքներով տեռորի են ենթարկում ՀՀ ազգաբնակչությանը, ու հիմա հանկարծ պարզվում է, որ Տիգրան Սարգսյանը նոր միայն գլխի է ընկել, որ կարելի էր նաև նախապես ուսումնասիրել հարցը: Ընդ որում, Տիգրան Սարգսյանը գլխի է ընկել հրաժարական տալուց հետո: Մինչ այդ ահռելի տուգանքները նրա համար բարեբաստիկ էին, որովհետև բյուջեին տոկոս էին բերում:
Եթե այսպես շարունակվի, մի քանի օր հետո Տիգրան Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը երևի միտինգ էլ կանեն արագաչափերի և վճարովի ավտոկայանատեղերի դեմ: Հրայր Թովմասյանը կատարելապես տիրապետում է «ղալաթ» բառին, Տիգրան Սարգսյանն էլ բարձրախոսով ելույթ ունենալու փորձ ունի»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Այս խորագրի վերջին նյութերը