Լրահոս

12.04.2014 11:38


Մերի Մովսիսյան. «Ամեն հաջորդ քայլ շախի տակ է դնելու Սարգսյանին»

Մերի Մովսիսյան. «Ամեն հաջորդ քայլ շախի տակ է դնելու Սարգսյանին»

Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ Բաղրամյան 26-ում աշունը գարնանից շուտ եկավ։ Պարզվեց՝ սև ու սպիտակի հայտնի վարպետ Սերժ Սարգսյանը տանուլ տվեց իշխանության ղեկին լինել–չլինելու՝ կյանքի ամենակարևոր պարտիաներից մեկը։ Պարտության պատճառն այն էր, որ նա թերագնահատեց հակառակորդի ուժերը, ինչպես նաև չխաղաց սև ու սպիտակ տախտակի ամրագրված կանոններով՝ դիմեց «շուստրիության»։

Սարգսյանը ևս մեկ անգամ պայթեցրեց այն միֆը, որ ինքը շատ պրոֆեսիոնալ ստրատեգ է։ Սարգսյանին մնում է մի քանի քայլերի կոմբինացիա, որը քիչ հավանական է, բայց միանշանակ մտքին կա։ «Պեշկա» Տիգրան Սարգսյանին նորից վարչապետ է նշանակում, այսպես ասած, «դամա» է մտնում, բայց հաջորդ քայլին ընկնում է շախի տակ՝ մատի ելքով։ Իհարկե, կարող է ֆիգուր խաղացնել, բայց դա նրան ձեռք չի տալիս. ֆիգուրը «պեշկայի» հետ չես համեմատի։ Յուրաքանչյուր պարագայում թագավորը խոցելի է։ Ամեն հաջորդ քայլ շախի տակ է դնելու նրան։ Սարգսյանին մնում է «ստրատեգ» չձևանալ ու ռացիոնալ ընտրություն կատարել՝ ընտրելով «մարդասիրական միջանցքի» տարբերակը։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը