ԱՄՆ–ը կպատժի «Գազպրոմին» Ղրիմ ներդրումների դեպքում
ԱՄՆ–ը հստակեցրել է պատժամիջոցների էությունը՝ կիրառված նախօրեին Ղրիմի «Չերնոմորնեֆտեգազ» կազմակերպության, ինչպես նաև հանրապետության մի շարք ղեկավարների դեմ։ Դրանք կխոչընդոտեն «Գազպրոմի» աշխատանքներին թերակղզում։
«Ոչ ոք ներդրում չի անի Ղրիմում առանց պատժի»,–հայտնել է ԱՄՆ վարչության անանուն ներկայացուցիչը։ Նա հաղորդել է, որ պատժամիջոցները «Գազպրոմին» կդիպչեն, եթե նա ձեռք բերի «Չերնոմորնեֆտեգազ»–ի մասը, կամ էլ նրա հետ գործարք ստորագրի։ ԱՄՆ–ը ռուսական գազը չի գնի, սակայն «Գազպրոմը» կարող է լուրջ խնդիրների հետ բախվել փոխադրողների հետ արժույթային հաշվարկներ կատարելիս. հիմնականում այդպիսի հաշվարկներում հանդես են գալիս ամերիկյան կազմակերպությունները։
Ավելի վաղ «Գազպրոմը» հայտարարել էր դեպի Ղրիմստորջրյա գազատար կառուցելու իր մտադրության մասին, ինչպես նաև մասնակցել տեղական էներգետիկ կազմակերպության սեփականաշնորհման տենդերին։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։