Լրահոս

12.04.2014 13:16


ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցեցին համաքաղաքային շաբաթօրյակին

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշմամբ` ապրիլի 12-ը հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ` ծառատունկով: Երևանը մեր տունն է. մաքրենք ու մաքու՛ր պահենք մայրաքաղաքը, դա նաեւ մեր պարտականությունն է: Կարգախոսը հիմք ընդունելով` “Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի աշխատակիցները վաղ առավոտից ձեռնամուխ են եղել սանիտարական մաքրման աշխատանքների: Նրանք մաքրեցին “Հաղթանակի կամուրջ”, “Կարմիր կամուրջ” հուշարձանների տարածքները, ՊՈԱԿ-ի մերձակայքը, հարակից ընդհանուր օգտագործման տարածքը:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շնորհիվ արդեն 3-րդ տարին է ապրիլի 18-ին մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվում հանրապետության հուշարձանների տարածքներում: Այս տարի նախաձեռնությունը մեկնարկել է մի փոքր ավելի շուտ: “Պահպանության ծառայություն” ՊՈԱԿ-ի Երեւանի մարզային ծառայության աշխատակիցների ու մայրաքաղաքի տարբեր զորամասերի զինծառայողների ջանքերով, մաքրվեցին “Երկրորդ աշխարհամարտում զոհված օդաչուների”, “Երկրորդ աշխարհամարտում զոհված նուբարաշենցիներին”, “Երկրորդ աշխարհամարտում զոհված քանաքեռցիներին”, “Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակի 40 ամյակին” նվիրված եւ այլ հուշարձանների տարածքները: Նախանշված է մաքրման ու բարեկարգման աշխատանքներ իրականացնել հանրապետության 350-ից ավելի հուշարձանների տարածքում: Իսկ ապրիլի 18-ին` Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը հանրակրթական դպրոցների աշակերտների ու զինծառայողների համար կանցկացվեն բաց դասեր` նվիրված մեր մշակութային ժառանգության պահպանությանը:

Այս խորագրի վերջին նյութերը