Իր մորը պաշտպանող քաղաքացուն դանակահարած ոստիկանի գործում նոր հանգամանքներ են ի հայտ եկել
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով` անձի նկատմամբ բռնություն գործադրելու զուգորդմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ և առանձնացվել առանձին վարույթում:
Հիշեցնենք, որ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ոստիկան Կարեն Պետրոսյանը 2014թ. հունվարի 8-ին` ժամը 18:45-ի սահմաններում, Երևան քաղաքի «Անգլիական» կոչվող այգում` Գ.Սունդուկյանի անվան թատրոնի դիմաց, խաղալիքների մանրածախ առևտրով զբաղվող իր մորից` Մ. Բ.-ից, գումարներ պահանջելու հարցի շուրջ ծագած վիճաբանության, ապա նաև ծեծկռտուքի մեջ էր մտել Գևորգ Մնջոյանի հետ, որի ընթացքում դանակով երկու անգամ հարվածել է վերջինիս` դիտավորությամբ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս: Կարեն Պետրոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ ՔՕ 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:
Նախաքննության ընթացում քրեական գործով մեղադրյալ Կարեն Պետրոսյանին վերագրվող հանցագործությունից բացի, բացահայտվել է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որն առանց մեղադրյալի մասնակցության կատարել է մեկ այլ անձ:
Պարզվել է, որ նույն օրը` 18:45-ի սահմաններում, Գևորգ Մնջոյանը, տեղեկանալով Մ. Բ.-ի կողմից այգու բարեկարգման համար նախապես պայմանավորված գումարը չտալու մասին, գնացել է այգի և պահանջել վճարել, հակառակ դեպքում` հեռանալ այգու տարածքից` միաժամանակ տալով անհասցե հայհոյանքներ:
Նույն պահին, Մ. Բ.-ի որդին` Կարեն Պետրոսյանը, նկատողություն անելով Գ. Մնջոյանին, փորձել է նրան կարգի հրավիրել, սակայն վերջինս, իր գերազանցությունը ցույց տալու ցանկությամբ, այնտեղ հավաքված անձանց հասցեին տվել է հայհոյանքներ` դրանով իսկ դիտավորությամբ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով և զուգորդվել Կարեն Պետրոսյանի նկատմամբ բռնություն գործադրելով, միաժամանակ` չի ենթարկվել իր խուլիգանական գործողությունները խափանող Կարեն Պետրոսյանի մոր և հավաքված կանանց պահանջներին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` անձի նկատմամբ բռնություն գործադրելու զուգորդմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ` ՀՀ ՔՕ 258-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված նոր քրեական գործն ըստ քննչական ենթակայության ուղարկվել է այլ մարմին` նախաքննությունը շարունակելու համար: