Գիտեմ՝ շատերին դուր չի գա, բայց դե, ճիշտը մնում է ճիշտ ինչ ուզում է լինի։ Գյուղացիների հոգսերով Գագիկ Ծառուկյանն է զբաղվում (ինչքան կարողանում է, մեծ հաշվով դա պետության պարտավորությունն է, գյուղացիները հարկերը Ծառուկյանին չեն տալիս, որ նա էլ պարտավորված լինի ինչ–որ բան անելու, բայց անում է)։ Սպորտի ոլորտով՝ նույնպես։ Մշակույթն ու գիտությունը նույնպես անմասն չեն մնում։ Այցելություններ հայկական համայնքներ այլ երկրներում։ Գործնական կապերի հաստատում տարբեր երկրներում, բնական է՝ ոչ ինքնանպատակ... Մի խոսքով, ԲՀԿ–ն անում է այն, ինչ պետք է պետությունն անի, անում է այն, ինչ, մեծ հաշվով, պետության գործառույթներն են «պո ումոլչանիյու»: Օրինակ՝ Ֆլեշի Բարսեղը կարող է, չէ՞, գյուղացիներին ավելի մատչելի գներով վառելիք տրամադրի առաջիկա վարուցանքի շրջանում, կամ էլ համայնքներին անվճար օգնություն տրամադրի։ Կարող է, չէ՞, իշխանությունը պետական գնումներն իրականացնի ըստ պահանջարկի ու տնտեսված գումարները տրամադրի գյուղատնտեսության զարգացմանը, գոնե։ Արդյունաբերությունից ու ձեռնարկատիրությունից չեմ խոսում։ Ու այստեղ է, որ հարց է ծագում՝ հիմա ո՞վ է մեր երկրի նախագահը։ Մի բանակ ու ուժային կառույցներ է պահում պետությունը. մեծ հաշվով, պետք լինի, դա էլ կանի։ Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից
«ԲՀԿ–ն անում է այն, ինչ պետք է պետությունն անի»
Գիտեմ՝ շատերին դուր չի գա, բայց դե, ճիշտը մնում է ճիշտ ինչ ուզում է լինի։ Գյուղացիների հոգսերով Գագիկ Ծառուկյանն է զբաղվում (ինչքան կարողանում է, մեծ հաշվով դա պետության պարտավորությունն է, գյուղացիները հարկերը Ծառուկյանին չեն տալիս, որ նա էլ պարտավորված լինի ինչ–որ բան անելու, բայց անում է)։ Սպորտի ոլորտով՝ նույնպես։ Մշակույթն ու գիտությունը նույնպես անմասն չեն մնում։ Այցելություններ հայկական համայնքներ այլ երկրներում։ Գործնական կապերի հաստատում տարբեր երկրներում, բնական է՝ ոչ ինքնանպատակ... Մի խոսքով, ԲՀԿ–ն անում է այն, ինչ պետք է պետությունն անի, անում է այն, ինչ, մեծ հաշվով, պետության գործառույթներն են «պո ումոլչանիյու»: Օրինակ՝ Ֆլեշի Բարսեղը կարող է, չէ՞, գյուղացիներին ավելի մատչելի գներով վառելիք տրամադրի առաջիկա վարուցանքի շրջանում, կամ էլ համայնքներին անվճար օգնություն տրամադրի։ Կարող է, չէ՞, իշխանությունը պետական գնումներն իրականացնի ըստ պահանջարկի ու տնտեսված գումարները տրամադրի գյուղատնտեսության զարգացմանը, գոնե։ Արդյունաբերությունից ու ձեռնարկատիրությունից չեմ խոսում։ Ու այստեղ է, որ հարց է ծագում՝ հիմա ո՞վ է մեր երկրի նախագահը։
Մի բանակ ու ուժային կառույցներ է պահում պետությունը. մեծ հաշվով, պետք լինի, դա էլ կանի։
Հակոբ Տեր-Հակոբյանի ֆեյսբուքյան էջից