Աշխարհ

12.04.2014 14:07


Հայոց ցեղասպանության մասին դասընթացը կներառվի Քալիֆորնիայի պետական վարժարանների դասացուցակում

Հայոց ցեղասպանության մասին դասընթացը կներառվի Քալիֆորնիայի պետական վարժարանների դասացուցակում

Արևմտեան Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը տեղեկացնում է, որ Քալիֆորնիայի խորհրդարանի Կրթական հանձնախումբը միաձայն վավերացրել է պատգամավոր Ատրին Նազարյանի ներկայացրած թիվ 1915 բանաձևը, որ պահանջում է Հայոց ցեղասպանության դասընթացը ներառել պետական վարժարանների 7-12 դասարանների դասավանդության նյութերի մեջ։ Այս մասին տեղեկացնում է asbarez.com–ը՝ հավելելով, որ Քալիֆորնիայի կրթության նախարարությանը կոչ է արվել Ցեղասպանության մասին հրատարակություններ կատարել և դասավանդման նյութեր պատրաստել:

Այժմ բանաձևը պիտի քննվի խորհրդարանի Հատկացումների հանձնախումբի կողմից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը