Ներքաղաքական վերջին զարգացումները ևս մեկ անգամ ցույց տվեցին Սերժ Սարգսյանի թույլ կողմը: Նրա վարքագիծը հաստատում է, որ եթե իր դեմ կա ձևավորված ուժ, ապա նա հայտնվում է ցուգցվանգ դրությունում:
Ընդհանրապես Սարգսյանի կառավարման տարիների դիտարկումը ցույց է տալիս, որ նրա հիմնական առավելությունը եղել է տնտեսական, ուժային, քրեական և վարչական ռեսուրսների վերահսկողությունը, իսկ որպես քաղաքական գործիչ՝ նա ձախողել է իր բոլոր նախաձեռնությունները:
Պաշտոնը զբաղեցնելուց հետո Սերժ Սարգսյանը նախաձեռնեց հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, որը ոչ միայն խնդիրներ առաջացրեց Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, այլ նաև տապալվեց՝ մեծացնելով լարվածությունը հայ–թուրքական հարաբերություններում և վտանգելով Ղարաբաղյան բանակցությունների գործընթացը:
2010թ. Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Եվրոպական Միության հետ Ասոցացման պայմանագրի ստորագրման գործընթացը: Նա ամբողջ պետական համակարգը լծեց այդ գործին՝ ԵՄ հետ համապարփակ պայմանագիր պատրաստելու համար: Երեք ու կես տարի Սարգսյանի կառավարությունն աշխատեց Ասոցացման պայմանագրի նախապատրաստման ուղղությամբ, սակայն նախորդ տարվա սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանը միանում է Մաքսային Միությանը:
Եվ այսպես, 2008-ից սկսած Սերժ Սարգսյանը բացարձակ ֆիասկո գրանցեց արտաքին քաղաքականության ոլորտում:
Այդ ամենը ցույց տվեց, որ Սարգսյանը և իր թիմն արտաքին քաղաքականություն մշակելու գործում ուժեղ չեն: Նրանք չկարողացան տեսնել նախաձեռնվող քաղաքականության խնդիրները, որի հետևանքով տապալվեց թե՛ Ֆուտբոլային դիվանագիտությունը և թե՛ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման գործընթացը: Արդյունքում՝ Հայաստանը կորցրեց իր վարկանիշն ու փչացրեց հարաբերոթյունները Արևմուտքի ու Ռուսաստանի հետ։
Սերժ Սարգսյանի՝ որպես քաղաքական գործչի ձախողումները շարունակվեցին նաև ներքաղաքական ոլորտում:
Նրա կառավարման ժամանակաշրջանում տնտեսության վիճակը վատացավ: 2008 թ. Հայաստանի ՀՆԱ-ն կազմում էր 11662 մլն դոլար, իսկ 2013թ. այդ ցուցանիշը դարձավ 10416 մլն դոլարի:
Սարգսյանի նախագահության տարիներին աճել է Հայաստանի արտաքին պարտքն ու աղքատության ցուցանիշը:
2008-ին աղքատ էր բնակչության 26 տոկոսը, այսօր աղքատությունը բնակչության շրջանում հասնում է 37 տոկոսի:
Սարգսյանի խոշորագույն ձախողումներից է նաև «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքը և նրա պարտադիր բաղադրիչը կիրառման մեջ դնելը: Այս տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը հաճախ է ստիպված եղել վերանայել հանրությանը տված իր քաղաքական խոստումները:
Սերժ Սարգսյանի կառավարման շրջանում սոցիալ-տնտեսական առաջընթաց չի եղել, ինչը նշանակում է՝ նա որպես քաղաքական գործիչ թույլ է և չի կարողանում արդյունավետ կառավարում իրականացնել: Նրա ձախողումների հիմնական պատճառը քաղաքական սխալ որոշումներն են:
Սարգսյանի միակ առավելությունը երկրի հիմնական տնտեսական ու իշխանական տիրույթում գտնվող ռեսուրսների վերահսկումն է: Սակայն սխալ կառավարման հետևանքով նա զրկվել է այդ ռեսուրսների մի մասից։ Որպես օրինակ նշենք ԲՀԿ-ի կոալիցիայից դուրս գալը։
Ներքաղաքական գործընթացներում Սերժ Սարգսյանին որոշ դեպքերում հաջողվել է ընդդիմադիրների հետ մրցապայքարում հասնել հաջողության, քանի որ իր վերահսկողության տակ ունեցել է վարչական ու տնտեսական ռեսուրսներ:
Ընդհանրապես ավտորիտար ռեժիմներում ընդդիմության հիմնական թուլությունը այն է, որ վերջինս կամ զրկված է ռեսուրսներից, կամ էլ՝ տիրապետում է քիչ ռեսուրսների:
Սերժ Սարգսյանը՝ իր վերահսկողության տակ ունենալով մեծ թվով ռեսուրս, երկարաժամկետ ձախողումներ է ունեցել, նույնիսկ վտանգ է ստեղծել կապիտալը իր ձեռքում կուտակած խավի համար, որի պատճառով էլ ԲՀԿ-ն այսօր աշխատում է Սերժ Սարգսյանի նեղ թիմի դեմ:
Տիգրան Սարգսյանի հրաժարականը և նոր վարչապետի նշանակման հետաձգումը ներքաղաքական ուժային հավասարակշռության փոփոխության արդյունք էր:
Երբ ոչ իշխանական ուժերը համախմբվեցին և ուժերի բալանսը որոշակի չափով փոխվեց՝ Սերժ Սարգսյանը սկզբից ստիպված եղավ կազմակերպել Տիգրան Սարգսյանի հրաժարականը: Հետո ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ԲՀԿ-ն դիրքորոշում հայտնեց առ այն, որ կուսակցությունը ներկա պահին սկզբունքորեն դեմ է սահմանադրական փոփոխությունների փաթեթին, այնուհետև նույն օրը երեկոյան ՀՀԿ գերագույն մարմնի նիստին զուգընթաց տեղի ունեցավ Լևոն Տեր-Պետրոսյանի, Գագիկ Ծառուկյանի և Րաֆֆի Հովհաննիսյանի հանդիպումը, որը է՛լ ավելի սրեց ներքաղաքական լարված իրավիճակը ու ստիպեց Սերժ Սարգսյանին հետաձգել նոր վարչապետի թեկնածուի առաջադրումը:
Սերժ Սարգսյանի միակ մրցակցային առավելությունը եղել է ռեսուրսներին տիրապետելը: Այժմ երբ ուժերի բալանսը խախտվել է, նա նաև զրկվել է այդ առավելությունից և հայտնվել ցուգցվանգ իրադրությունում:
Ոչիշխանական ուժերին մնում է ստիպել նրան, որպեսզի կազմակերպի արտահերթ համապետական ընտրություններ և լքի քաղաքական դաշտը:
Սերժ Սարգսյանի թույլ և ուժեղ կողմերը

Արմեն Գրիգորյան