Լրահոս

13.04.2014 17:23


Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան

Կրկին ֆեյսբուքահայության ուշադրությունը կենտրոնանում է վեցերորդական դեր ունեցող վարչապետի նշանակման ու կռավարության ձևավորման հարցերի վրա:

Հարկավոր է մեկընդմիշտ հասկնալ, որ ռեժիմի պահպանման պայմաններում սա որևե դրական կամ բացասական փոփոխություն չտվող իրադարձություն է: Իշխանությունների հանցավորությունն ու ոչ լեգիտիմությունը սրանով ոչ կավելանա, ոչ կպակասի: Նման փոփոխություններ կարող են տեղի ունենալ բացառապես ռեժիմի պարագլուխի՝ նախագահի պաշտոնը զբաղեցնողի հեռացմամբ և օրինական իշխանության ձևավորմամբ:

Վարչապետային և սահմանադական ինտրիգներով Սերժ Սարգսյանը ընդհամենը հուսահատ փորձեր է կատարում զիջումների պատրանքներ ստեղծելով ժամանակ շահել իր թուլացած դիրքերը ամրապնդելու համար:

Ակնհայտ է, որ Սերժ Սարգսյանին այս ծրագիրն իրականացնելու համար ժամանակ և հնարավորություն չի կարելի տալ: Անհրաժեշտ է օգտագործել նման նպաստվոր պահը և համաժողովրդական ճմշմամբ իրականացնել Սերժ Սարգսյանի հանցախմբի վերջնական տապալումը:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը