Սարգսյանը չիմացավ, թե ինչու, Աբրահամյանը չիմացավ, թե ինչպես
Սերժ Սարգսյանը, խուսափելու համար քառյակի հայտարարած շուրջօրյայից ու հետագա «ռասկաչկայից», պաշտոնից հեռացրեց Տիգրան Սարգսյանին՝ փորձելով ներքաղաքական դաշտում արձագանքողից վերածվել նախաձեռնողի։
Տիգրանի «հրաժարականից» հետո նա շտապ կարգով հրապարակեց սահմանադրական «բարեփոխումների» նախագիծը, հայ ժողովրդին աչքալուսանք արեց, որ չի պատրաստվում երկրորդ ժամկետից հետո կրկին առաջադրվել նախագահի պաշտոնում, և որ խորհրդարանական կոչված կառավարման համակարգին անցնելու դեպքում չի հավակնում վարչապետի պաշտոնին։
Սերժի հաշվարկն այն էր, որ «նախագահ չեմ ուզում, վարչապետ չեմ ուզում»–ով և Հովիկ Աբրահամյանի միջոցով կշահի Գագիկ Ծառուկյանի սիրտը, ինչպես նաև կհամոզի ԲՀԿ–ին մտնել կոալիցիա և միանալ նեոբոլշևիկյան մոդելի սահմանադրական փոփոխությունների փաթեթի քարոզին։
«Վերջի բոլշևիկն», ըստ այդմ, պլանավորել էր Հովիկ Աբրահամյանի ձեռքերով լուծել ԲՀԿ–ի հարցերը, իսկ ԲՀԿ–ի ձեռքերով՝ ոչիշխանական ուժերի հարցերը։ Դրանից հետո Սերժի ցմահ շեյխ, կամ ավելի ճիշտ՝ «գենսեկ» դառնալը կվերածվեր տեխնիկայի խնդրի։
Այլ կերպ ասած՝ Սերժն ուզում էր Ծառուկյանին ներքաշել «մուտիլովկաների» դաշտ ու այսօր լուծել իր մնալու և հետագայում վերարտադրվելու խնդիրները, սակայն ԲՀԿ–ում քաղաքական որոշում կայացրեցին ու բնականաբար չմտան այդ խաղի մեջ՝ փաստի առաջ կանգնեցնելով «շուստրի» ծրագիր մշակողին։
ԲՀԿ–ից ապրիլի 10–ին հայտարարեցին ու Աբրահամյանի այսօրվա նշանակումից հետո վերահաստատեցին, որ կոալիցիա մտնելու հարց իրենց օրակարգում չկա, ինչպես նաև սահմանադրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա։
Սերժ Սարգսյանը որպես լավություն էր ուզում ներկայացնել Աբրահամյանին վարչապետ նշանակելը, որպեսզի կորզեր իրեն անհրաժեշտ զիջումները, բայց ԲՀԿ–ից հստակ հասկացրեցին, որ անձերն իրենց չեն հետաքրքրում ու քաղաքական իրենց դիրքորոշումներից որևէ նահանջ չի լինելու։
Այդպիսով Սերժ Սարգսյանին չհաջողվեց Աբրահամյանով ԲՀԿ–ին ոչնչացնելու սցենարի կյանքի կոչումը, ինչն էլ իր հերթին անիմաստ էր դարձնում Ծառուկյանի խնամուն վարչապետ նշանակելը։
Դա էր պատճառը, որ Սերժը լուծում չուներ և հետաձգեց վարչապետի անունը հնչեցնելու օրը։ Սակայն ապրիլի 10–ից 13–ը ընկած ժամանակահատվածում Սերժ Սարգսյանը չկարողացավ այլ տարբերակ գտնել, քան Հովիկ Աբրահամյանը, բայց սա արդեն իրավիճակային և սահմանադրական նորմով պայմանավորված ցայտնոտային որոշում էր (վարչապետի նշանակման ժամկետի սահմանափակում)։
Դատելով ամենից՝ Սերժ Սարգսյանը չէր սպասում, որ ԲՀԿ–ից այդպիսի պատասխանի կարժանանա։ Նա սխալ էր հաշվել և այդպես էլ չիմացավ, թե ինչու այդպես ստացվեց։ Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին, թերևս, չիմացավ, թե ինչպես ինքը այդքանից հետո մնաց վարչապետ դառնալու միակ թեկնածուն։
Այս հարցերի պատասխաններն ակնհայտ են՝ ԲՀԿ–ն քաղաքական դաշտ է տեղափոխվել, իսկ Սերժը մնացել է «մուտիլովկաների» դաշտում։ Դրա համար էլ Սերժը չկարողացավ «նաղդել» Հովիկին ԲՀԿ–ի վրա և իր նշանակումով ցույց տվեց, որ այնքան է թուլացել, որ որոշումները կայացնում է հանգամանքների ճնշման, այլ ոչ թե սեփական հաշվարկների արդյունքում։
Թե ինչ զարգացումներ կհաջորդեն այս նշանակմանը, մեկ այլ հոդվածի թեմա է։
Մեկ բան ակնհայտ է. ոչիշխանական ուժերի և հանրության խնդիրը պետք է լինի իշխանության վրա ճնշումները մեթոդիկ ավելացնելն ու ցանկալի փոփոխություններին հասնելը։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Ի դեպ, հերթական անգամ իրենց ցածրակարգությունը և իշխանամետ տենդենցիոզությունը ցույց տվեցին բոլոր այն «վերլուծաբանները» և «պոլիտԾիխնոլոգները», ովքեր պնդում էին, թե Հովիկ Աբրահամյանը վարչապետ կնշանակվի, եթե ԲՀԿ–ն համաձայնի մտնել կոալիցիա և համաձայնության գա Սերժ Սարգսյանի հետ։
ԲՀԿ–ն կոալիցիա չի մտնում և Սարգսյանի առաջարկներից որևէ մեկը չի ընդունել, բայց Հովիկը վարչապետ է նշանակվել։
Մեր ողջույնները բոլոր այդ «պոլիտԾիխնոլոգներին»։ Շարունակե՛ք նույն ոգով։ «Գռդոնը» սահմաններ չի ճանաչում։