Լրահոս

14.04.2014 01:04


Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը

Վիրահայոց թեմում մեկնարկեց Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը

Ապրիլի 12-ին Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնի ԳալուստԳյուլբենկյանսրահումբացվեց Հայոց մեծ Եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված «Հուշարձան եղեռնի նահատակներին» խորագրով ցուցահանդեսը:Այն կազմակերպել էր Վրաստանի Հայ նկարիչներիմ իությունը Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի աջակցությամբ: Ցուցահանդեսին ներկա էին Վրաստանի խորհրդարանի անդամ Ռուսլան Պողոսյանը, Թբիլիսիի արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ:

Ցուցահանդեսին իրենց աշխատանքներն էին ներկայացրել Թբիլիսիի, Սամցխե-Ջավախքի նկարիչները: Ցուցահանդեսը բացեց Վիրահայոց թեմի մշակույթի բաժնի տնօրեն, «Հայարտուն» կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Նա կարևորեց այն,որ արդեն 2-րդ տարին Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շարքը Վիրահայոց թեմում մեկնարկում է Եղեռնի թեմայով ցուցահանդեսով: Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը արժևորեց վրացի նկարիչների մասնակցությունը ցուցահանդեսին և օժանդակությունը ցուցահանդեսի կազմակերպման աշխատանքներին: Նա իր խոսքում տեղեկացրեց, որ ցուցահանդեսին մասնակցած 25 նկարիչներ ավելի քան 60 կտավների միջոցով իրենց ցասումն են արտահայտել աշխարհի անտարբերության դեմ, պահանջելով արդարություն և հատուցում՝ անմեղ նախնիների տառապանքների և դաժան նահատակության համար:

Այս խորագրի վերջին նյութերը