Լրահոս

14.04.2014 10:40


«Ստեղծվել է պատմական պահ իշխանափոխություն կատարելու համար»

«Ստեղծվել է պատմական պահ իշխանափոխություն կատարելու համար»

Նշանակելով վարչապետ կամ պաշտոնի իջեցում Հովիկ Աբրահամյանին՝ ոչ մի էական նշանակություն չունի, ընդամենը անձի փոփոխություն է: Եթե իշխանության դեմ կա ձևավորված ուժ, ապա նրանք հայտնվում են ցուգցվանգի մեջ: Իշխանությանը ոչ մի օր պետք չէ հանգիստ տալ. պետք է համաժողովրդական ճնշմամբ իրականացնել ավազակապետության տապալումը։ Ստեղծվել է պատմական պահ իշխանափոխություն կատարելու համար, և այս պահը կորցնելու իրավունք մենք չունենք: Գերնպաստավոր պահը չի կարելի կորցնել, հետագայում այդպիսի պահ կարող է այլևս չստեղծվել: Օրակարգի միակ խնդիրը պետք է մնա իշխանափոխությունը: Ընդդիմությունը պետք է շուրջօրյա հանրահավաքներ սկսի և անմիջապես բարձրացնի Սերժ Սարգսյանի հրաժարականի հարցը: Անսերժ Հայաստան։

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը