Աշխարհ

14.04.2014 11:14


Յանուկովիչ. «Մի՛ կատարեք հանցավոր հրամանները. մի՛ կրակեք»

Յանուկովիչ. «Մի՛ կատարեք հանցավոր հրամանները. մի՛ կրակեք»

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանդես է եկել կոչով՝ ընդգծելով, որ Ուկրաինան գտնվում է քաղաքացիական պատերազմի շեմին։

«Որպես գլխավոր հրամանատար՝ դիմում եմ ՆԳՆ-ին, Անվտանգության ծառայությանը՝ մի՛ կրակեք ժողովրդի վրա, մի՛ կատարեք հանցավոր հրամանները, ձեզ չեն ների դա»,-ասել է Դոնի Ռոստովում գտնվող Յանուկովիչը։

Նա նաև մեղադրել է ԱՄՆ-ին՝ պնդելով, որ այդ երկիրն անմիջական ներգրավվածություն ունի Ուկրաինայի արևելքում տեղի ունեցող իրադարձություններում։

«ԱՄՆ-ը հրահանգում է, թե ինչպես պետք է գործել։ Ուկրաինայի իշխանություններն արևելյան մարզերի վերաբերյալ որոշումն ընդունել են Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավար Ջոն Բրենանի հետ հանդիպումից հետո»,-ասել է Յանուկովիչը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը