Աշխարհ

14.04.2014 11:12


Ուկրաինայի արևելքում հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողություն սկսվի

Ուկրաինայի արևելքում հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողություն սկսվի

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ՝ Ուկրաինայի արևելքում առաջիկա ժամերին հնարավոր է՝ ռազմական հատուկ գործողություն սկսվի։ Առավոտյան ժամը 10-ին սպառվել է գրաված վարչական շենքերն ազատելու և զենքը վայր դնելու ռուսամետ բողոքի ցույցերի մասնակիցներին Կիևի ներկայացրած վերջնաժամկետը:

Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է կայացրել լայնամասշտաբ հակաահաբեկչական գործողություն սկսել։

Հիշեցնենք, որ երկրի հարավ-արևելքի մի քանի քաղաքներում զինված մարդիկ շաբաթ և կիրակի օրերին գրավել են վարչական շենքեր: Կիրակի Մայդանի աջակիցների և հակառակորդների հանրահավաքներ են անցկացվել Զապորոժիեում, Լուգանսկում, Օդեսայում և Խարկովում: Բախումների ժամանակ վիրավորվել է առնվազն 50 մարդ։

Այս խորագրի վերջին նյութերը