Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է տենդեր-մրցույթ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է տենդեր-մրցույթ Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում ըստ ստորև ներակայացված տեխնիկական պահանջների “Մուտքի ժամանակակից էլեկտրոնային համակարգ” և “Անվտանգության կենտրոնացված տեսահսկման համակարգ (CCTV)” տեղադրելու նպատակով:
“Մուտքի ժամանակակից էլեկտրոնային համակարգը” պետք է ներառի հետևյալ նվազագույն տեխնիկական պահանջները`
Ծրագրային համակարգ
Ծրագրային սերվեր
Իրական ժամանակի տվյալների տրամադրման համակարգ
Էլեկտրոնային պտուտակադռնակներ (տուրնիկետեր)
Անցակետային հսկողության համակարգ
Տոմսերի սկան համակարգ
Տոմսերի բարկոդային համակարգ
Տոմսերի գնման էլեկտրոնային համակարգ
Տոմսերի նախնական պատրաստման և իրացման, ինչպես նաև տպագրման համակարգ
““Անվտանգության կենտրոնացված տեսահսկման համակարգը (CCTV)” պետք է ներառի հետևյալ նվազագույն տեխնիկական պահանջները`
Անվտանգության տեսահսկման կամերաներ մարզադաշտի դրսի և ներսի հատվածներում, որոնք կապահովեն իրական ժամանակում մարզադաշտի դրսի մուտքերի և մարզադաշտի ներսի ողջ տարածքի տեսահսկումը խաղից առաջ և ընթացքում
Կենտրոնացված պահպանության համակարգչային և վահանակային կայան-կենտրոն մարզադաշտի տարածքում (control room) տեսահսկումը online ռեժիմով իրականացնելու համար
Վիդեոռեգիստրատորներ
Իրական ժամանակի տվյալների տրամադրման համակարգ
Վիդեոկադրերի լուսանկարման համակարգ
Վերոնշյալ երկու պրոյեկտների մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը`ժամը 18:00-ն ներառյալ:
Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա` հաստատված մասնակից կազմակերպությունների կնիքով և ստորագրված ղեկավարների կողմից` նշելով մրցույթի անվանումը և ուղարկող կողմի կոնտակտային ամբողջական տվյալները:
Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժին (Խանջյան 27, Երևան 0010) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժին: Կոնտակտային տվյալներ`
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է տենդեր-մրցույթ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարում է տենդեր-մրցույթ Վ. Սարգսյանի անվան “Հանրապետական” մարզադաշտում ըստ ստորև ներակայացված տեխնիկական պահանջների “Մուտքի ժամանակակից էլեկտրոնային համակարգ” և “Անվտանգության կենտրոնացված տեսահսկման համակարգ (CCTV)” տեղադրելու նպատակով:
Վերոնշյալ երկու պրոյեկտների մրցութային հայտերն ընդունվում են մինչև 2014 թվականի ապրիլի 30-ը`ժամը 18:00-ն ներառյալ:
Մրցութային հայտերը և անհրաժեշտ փաստաթղթերը մրցույթի մասնակիցները ներկայացնում են տպագրված ֆիրմային ձևաթղթի վրա` հաստատված մասնակից կազմակերպությունների կնիքով և ստորագրված ղեկավարների կողմից` նշելով մրցույթի անվանումը և ուղարկող կողմի կոնտակտային ամբողջական տվյալները:
Մրցութային հայտերն անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժին (Խանջյան 27, Երևան 0010) կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով` [email protected]:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար ցանկացողները կարող են դիմել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Արտոնագրման բաժին: Կոնտակտային տվյալներ`
Արթուր Ազարյան
ՀՖՖ Արոտանագրման բաժնի պետ