Լրահոս

14.04.2014 12:25


«Մերոնք դրսում». Մովսիսյանը և Մխիթարյանը՝ մեկական գոլի հեղինակ

«Մերոնք դրսում». Մովսիսյանը և Մխիթարյանը՝ մեկական գոլի հեղինակ

Այս տուրում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներից առավել աչքի ընկան Յուրա Մովսիսյանը և Հենրիխ Մխիթարյանը: Մովսիսյանի միակ գոլը հաղթանակ պարգևեց Մոսկվայի «Սպարտակին» «Կռիլյա Սովետովի» հետ խաղում, իսկ Մխիթարյանը գոլի հեղինակ դարձավ «Բավարիա»-«Բորուսիա» խաղում:

Ռոման Բերեզովսկի, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր:

Ռոբերտ Արզումանյան, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 78-րդ րոպեին:

Արտակ Եդիգարյան, Լիտվայի առաջնություն, «Դայնավա»-«Ժալգիրիս»՝ 0:8, մասնակցել է ամբողջ հանդիպմանը:

Լևոն Հայրապետյան, Չեխիայի առաջնություն, «Պրիբրամ»–«Սլովան»՝ 3:1, չի խաղացել վնասվածքի պատճառով:

Արթուր Եդիգարյան, Ղազախստանի առաջնություն, «Կայրաթ»-«Տարազ»՝3:1, չի մասնակցել հանդիպմանը:

Կառլեն Մկրտչյան, Ռուսաստանի առաջնություն, «Լոկոմոտիվ»-«Անժի»՝ 0:0, չի մասնակցել հանդիպմանը:

Գևորգ Ղազարյան, Ուկրաինայի առաջնություն, «Մետալուրգ»-«Սևաստոպոլ»՝3:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինման դուրս եկել 78-րդ րոպեին:

Հենրիխ Մխիթարյան, Գերմանիայի առաջնություն, «Բավարիա» - «Բորուսիա» Դորտմունդ` 0:3, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե, դարձել է գոլի հեղինակ:

Արաս Օզբիլիս, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 77-րդ րոպեին:

Մարկոս Պիցելլի, Ղազախստանի առաջնություն, «Օրդաբասի»-«Ակտոբե»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, փոխարինվել է 67-րդ րոպեին:

Յուրա Մովսիսյան, Ռուսաստանի առաջնություն, «Սպարտակ»-«Կռիլյա Սովետով»՝ 1:0, մասնակցել է հանդիպմանը, խաղացել է 90 րոպե դարձել է գոլի հեղինակ:

Արթուր Սարկիսով, Ռուսաստանի առաջնություն, «Վոլգա»-«Դինամո» հանդիպումը կկայանա այսօր:

Այս խորագրի վերջին նյութերը