Տնտեսական

14.04.2014 12:37


Սուրբ զատկին ձուն և ձուկը չեն թանկանա

Սուրբ զատկին ձուն և ձուկը չեն թանկանա

Այսօրվա ասուլիսին ՀՀ գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը լրագրողներին վստահեցրել է, որ կա բավական քանակությամբ ձկան տեսականի, և գնի բարձրացում չի նախատեսվում։

–Ձկան շուկայում ներքին սպառման պահանջարկը բավարարում ենք և կարողանում ենք մոտ 20 տոկոս արտահանում իրականացնել,–ասել է մասնագետը՝ ավելացնելով, սակայն, որ հետագայում հնարավոր է՝ ձկան գնի բարձրացում նկատվի:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, «Հայաստանի թռչնաբույծների միություն» ՀԿ նախագահ Սերգեյ Ստեփանյանն էլ ասել է, որ այս տարվա առաջին եռամսյակում և՛ թռչնամսի, և՛ ձվի արտադրությունում աճ է արձանագրվել։ Ըստ նրա՝ միայն Զատկի տոնին Հայաստանում 9,5 մլն ձու է սպառվում։

–Այս պահին կարողանում ենք օրվա պահանջարկը բավարարել և նախապատրաստվում ենք Զատկի տոնին, որպեսզի դեֆիցիտ չունենանք–ասել է Ստեփանյանը՝ նշելով, որ ձվի շուկայում ևս գնի բարձրացում չի սպասվում։

Այս խորագրի վերջին նյութերը