Պարզ է, որ նախկին վարչապետն այլ «հավակնոտ» ծրագրեր ուներ։ Դիվանագիտական աշխատանքի անցնելն ամենևին նրա սրտով չէր։ Պարզ է նաև, որ նա չի հայտնվել այնտեղ, ուր ազգովի ուղարկում էինք նրան։ Դեռ չի հայտնվել…
Եվ այսպես, դիվանագիտական աշխատանք։
Ասում են՝ դիվանագիտությունը հայրենասիրական արվեստ է՝ խաբել հանուն սեփական երկրի։ Սակայն երբ դիվանագիտական աշխատանքի է անցնում սեփական երկիրը քանդած անձը, դա լրիվ այլ կերպ է կոչվում։
«Հայկական աշխարհը» կառուցելու «ձգտումով» Հայաստանն ավիրած Տիգրան Սարգսյանն ո՞ւմ շահերն է ներկայացնելու դրսում։
Եթե նա աշխատանքի անցներ Կիպրոսում, գոնե ինչ–որ կերպ հասկանալի կլիներ։ Ասում են՝ Բելգիայի Թագավորությունում է հայտնվելու։ Վատ չի, վատ չի։ Բայց «զոհաբերված» նախկին վարչապետը պետք է պատրաստ լինի նոր անակնկալների։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։
«Օֆշորի» գործից ի՞նչ կա

Ի դեպ, «օֆշորի» գործից ի՞նչ կա։
Վախթանգ Մարգարյան