Սպիտակ տունը նոր պատժամիջոցներ կկիրառի Ռուսաստանի դեմ
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ հույս ունենալով կասեցնել Ղրիմի սցենարով ռուսական զորքերի մուտքն Ուկրաինայի արևելյան մի շարք քաղաքներ։ Սակայն ներկա պահին ԱՄՆ–ը ու նրա եվրոպացի գործընկերները չեն կարողանում գալ համաձայնության՝ ինչպես պատժել Վլադիմիր Պուտինին Ուկրաինայի տարածքում վերջին քայլերի համար։ Այս մասին «The Daily Beast»–ին հայտնել են Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները։
ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն էր արել շաբաթ, որ Ուկրաինայի արևելքում վարչական շենքերի գրավումը ռուսամետ բողոքարարների կողմից կազմակերպվել և համակարգվել է ռուսական կառավարության կողմից։
«Պետքարտուղարությունը հավելել է, որ նրանց մոտ առկա է մասնագիտացված ռուսական զենք, և նրանք հագել են նույն համազգեստը, ինչ Ղրիմ ներխուժած ռուսական ուժերը»,–հստակեցնում է պարբերականը։ ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան քաղաքացիական ծառայողը նշել է, որ Սպիտակ տունը մտադրված էր սպասել մինչև հինգշաբթի, սակայն հաշվի առնելով բռնության աճը՝ որոշվել է պատժամիջոցները պատրաստել երեքշաբթի օրվանից ոչ ուշ։

Տեղեկացնում rosbalt.ru–ն։