Մոսկվան անհանգստացած է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման հաղորդագրությունից
Մոսկվան անհանգստացած է Սիրիայում քիմիական զենքի օգտագործման նոր դեպքի հաղորդագրությունից: Այս մասին այսօր հայտնել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը։
«Մեզ անհանգստացրել է հաղորդագրությունն այն մասին, որ նորից քիմիական նյութեր են կիրառվել, անգամ մի քանի զոհեր կան։ Մենք գտնում ենք, որ բոլոր հաղորդագրությունները, բոլոր փաստերը, կապված քիմիական զենքի կամ նրա բաղադրիչների կիրառման հետ, պետք է անհապաղ քննվեն», – ասել է Լավրովը։
«Հիմնական պատասխանատուներին մենք համարում ենք ծայրահեղական ընդդիմության հովանավորներին»,–նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ուրբաթ սիրիական Քաֆր Զիթա քաղաքի վրա հարձակման ժամանակ փոշիացվել է տոկսիկ քլոր, երկու մարդ զոհվել է, տասնյակ մարդ վիրավորվել կառավարական ինքնաթիռների գրոհի ընթացքում։ Նրանց խոսքերով՝ ինքնաթիռներն ականներ են բաց թողել, որոնցից խիտ ծուխ է դուրս եկել։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։