Երվանդ Բոզոյան. «Սահմանադրական բարեփոխում պետք է անեն միայն լեգիտիմ իշխանությունները»
–Պարո՛ն Բոզոյան, ընդդիմադիր քաղաքական ուժերը խոսում են համակարգային փոփոխությունների անհրաժեշտության մասին: Ապրիլի 10-ին Սերժ Սարգսյանին ներկայացվեց սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը: Ըստ Ձեզ՝ արդյոք այս նախագիծը բավարարո՞ւմ է հանրային պահանջը:
–Կարծում եմ, որ լուրջ համակարգային փոփոխությունները լուրջ քննարկման առարկա պետք է դառնան, իսկ այդ քննարկումները պետք է լինեն նոր իշխանությունների օրոք: Ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները բավարար հանրային լեգիտիմություն չունեն, եւ, բնականաբար, այս պայմաններում այս կարգի լուրջ քննարկում ծավալելը իրատեսական չէ: Երբ որ ապագա՝ հերթական կամ արտահերթ նախագահական ընտրություններից հետո ձեւավորվեն նոր իշխանություններ, այդ իշխանություններն արդեն հանրության դատին կնեկայացնեն սահմանադրական փոփոխությունները:
–Գագիկ Հարությունյանը հայտարարեց, որ սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա ամենաուշը 2016-ի սկզբին: Ըստ Ձեզ՝ ի՞նչ նպատակ է հետապնդում այս շտապողականությունը:
–Ներկայացված նախագծով այսօրվա իշխանությունն իր վերարտադրման համար, իբր, նոր մոդել է առաջարկել, որպեսզի Սերժ Սարգսյանը կարողանա վերարտադրվել նոր պաշտոնում: Նույնիսկ այն մարդիկ, ովքեր պառլամենտական համակարգի կողմնակից են, արդեն կաշկանդված են այդ համակարգի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտելու հարցում:
–Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ո՛չ վարչապետ, ո՛չ նախագահ դառնալ չի պատրաստվում: Ինչպե՞ս եք տեսնում վերարտադրման հնարավորությունը:
–Տեսեք, նույնիսկ Սերժ Սարգսյանն է հասկանում, որ իր անձը կաշկանդում է օբյեկտիվ քննարկումը: Կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումների արդյունքում ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի պաշտոնները սիմվոլիկ կդառնան: Ավելի մեծ կլինեն ԱԺ նախագահի լիազորությունները: Հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը կցանկանա իրեն տեսնել ԱԺ նախագահի պաշտոնում:
Գագիկ Հարությունյանի ներկայացրած նախագծի մեջ փաստացի նախապատվությունը տրվում է մեծամասնական ընտրական համակարգին: Այդ համակարգով ձեւավորված խորհրդարանը փաստացի կլինի փողի Ազգային ժողով՝ արդեն լեգիտիմ մակարդակով, Սարգսյանը կդառնա ԱԺ նախագահ, նախագահի սիմվոլիկ պաշտոնում կդնեն որեւէ պատահական մարդու, ասենք՝ տարեցության սկզբունքով ինչ-որ մեկին, եւ տեխնիկական վարչապետ՝ օրինակ՝ Ներսես Երիցյանի կամ Վահրամ Ավանեսյանի տեսքով: Կլինի մի աննորմալ համակարգ, որը լիարժեք պառլամենտական էլ չի լինի, քանի որ պառլամենտական համակարգում վարչապետն է առաջին ֆիգուրը: Ահա սա է գործող իշխանության ցանկությունը: Ճիշտ է, սա ներկայացնում են դեռեւս որպես նախնական տարբերակ, «փորձնական խայծ»՝ ստուգելու համար հասարակության ռեակցիան: Իսկ ռեակցիան պետք է միանշանակ լինի՝ բոլոր քաղաքական ուժերը պիտի հայտարարեն, որ այս բարեփոխումները պետք է փոխանցել հաջորդ իշխանություններին:

Աղբյուրը՝ ilur.am