Լրահոս

14.04.2014 22:02


ԿԸՀ-ն ստացել է Հովիկ Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը

ԿԸՀ-ն ստացել է Հովիկ Աբրահամյանի՝ մանդատը վայր դնելու մասին դիմումը

ԿԸՀ-ն Հովիկ Աբրահամյանի պատգամավորական լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին արձանագրությունը Ազգային Ժողովից ստացել է այսօր՝ օրվա երկրորդ կեսին: Այդ մասին iLur.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ լրատվական ծառայությունից:

Մեկ շաբաթվա ընթացքում Հանձնաժողովը նիստ կանի, որի ընթացքում Աբրահամյանի հանձնած մանդատը կփոխանցվի ՀՀԿ ընտրական ցուցակում ընդգրկված հաջորդ թեկնածուին: Այս պահին այդ թեկնածուն Լեռնիկ Ալեքսանյանն է:

Ուշագրավ է, որ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին արձանագրությունը ԿԸՀ-ն ստացել է Կառավարության այսօրվա նիստից հետո, որի ընթացքում Սերժ Սարգսյանը ներկայացրեց նորանշանակ վարչապետին: Փաստորեն, հակառակ Սահմադրության պահանջի, ԱԺ պատգամավոր Հովիկ Աբրահամյանը մինչեւ պատգամավորական լիազորությունները վայր դնելը վարչապետ է նշանակվել եւ մասնակցել է Կառավարության նիստին:

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը