«Առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը փորձելու է «ապամոնտաժել» Հովիկ Աբրահամյանին»
Առաջին իսկ օրվանից Սերժ Սարգսյանը փորձելու է «ապամոնտաժել» Հովիկ Աբրահամյանին:
Ընդամենը մեկ օր է անցել այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին նշանակեց ՀՀ վարչապետ, բայց արդեն հիմա սերժատու բոլոր ԶԼՄ-ները հարձակվել են Աբրահամյանի վրա: Սա Սերժի կլասսիկ ոճն է, հիշեք օրինակ, ոնց նա մի կողմից Տարոնին քաղաքապետ նշանակեց, մյուս կողմից էլ ինքնահաստատվեց, ասելով, թե «Տարոն ջան, սիրուն չի, ապամոնտաժել»: Նույնն էլ լինոլու է Աբրահամյանի պարագայում, նա արդեն հիմա է սկսում ամեն ինչ անել, որպեսզի «ապամոնտաժի» Աբրահամյանի կառավարությունը:
Այս պարագայում ընդդիմության անելիքները պետք է լինեն հետևյալը` ոչ մի պարագայում չհամաձայնվել մաս կազմել նոր կառավարությանը, շարունակել հզորացնել սեփական շարքերը և նախապատրաստվել ամբողջական իշխանափոխությանը՝ մշակելով հստակ քայլեր, որոնցով պետք կլինի շարժվել իշխանափոխությունից հետո, որպեսզի այդ գործընթացն անվնաս լինի պետության համար:
Իսկ Հովիկ Աբրահամյանը հիմա ունի 2 տարբերակ` կամ դառնալ «համապետական մակարդակով Տարոն», և սպասել, թե երբ է Սերժը իրեն «ապամոնտաժելու», կամ փորձել դառնալ ինքնուրույն գործոն:
Հասկացեք, ինչքան շատ լինեն պետական բուրգում իրար հակամարտող թևերը, այնքան ընդհանուր բուրգը կթուլանա, և ավելի մեծ կլինեն իշխանափոխության հնարավորությունները:

Արմեն Միքայելյանի ֆեյսբուքյան էջից