Իսպանիայում տուն ունի, կիթառ նվագել մի քիչ գիտի...
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պաշտոնանկությունից հետո Տիգրան Սարգսյանն անցնելու է «չափազանց կարևոր դիվանագիտական աշխատանքի»: Իսկ մենք կարծում էինք, թե Հայաստանը Կիպրոսում արդեն դեսպան ունի: Փաստորեն, չունի, և Սերժ Սարգսյանը որոշել է այդ «չափազանց կարևոր» օֆշորային գոտում ՀՀ դեսպանի պաշտոնը վստահել Տիգրան Սարգսյանին: Չնայած, մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե Կիպրոս է գնալու, այլ Բելգիա: Դա նույնպես «չափազանց կարևոր» երկիր է: Օֆշորային սկանդալը, եթե հիշում եք, կապված էր ադամանդների հետ, իսկ բելգիական «Դե Բիրս» ընկերությունը վաղուց է Հայաստանի հետ ադամանդի «բազառների մեջ»: Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանն ինքը կգերադասեր Իսպանիան: Այդ երկրում տուն ունի, կիթառ նվագել մի քիչ գիտի, այնպես որ, ամեն ինչ նորմալ է: Ամեն դեպքում, ավելի ճիշտ կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը նշանակվեր ՀՀԿ մշտական ներկայացուցիչ Կոշի գաղութում: Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Իսպանիայում տուն ունի, կիթառ նվագել մի քիչ գիտի...
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀԿ գործադիր մարմնի նիստում Սերժ Սարգսյանը հայտարարել է, թե պաշտոնանկությունից հետո Տիգրան Սարգսյանն անցնելու է «չափազանց կարևոր դիվանագիտական աշխատանքի»:
Իսկ մենք կարծում էինք, թե Հայաստանը Կիպրոսում արդեն դեսպան ունի: Փաստորեն, չունի, և Սերժ Սարգսյանը որոշել է այդ «չափազանց կարևոր» օֆշորային գոտում ՀՀ դեսպանի պաշտոնը վստահել Տիգրան Սարգսյանին: Չնայած, մամուլում հրապարակումներ եղան, որ Տիգրան Սարգսյանը ոչ թե Կիպրոս է գնալու, այլ Բելգիա: Դա նույնպես «չափազանց կարևոր» երկիր է: Օֆշորային սկանդալը, եթե հիշում եք, կապված էր ադամանդների հետ, իսկ բելգիական «Դե Բիրս» ընկերությունը վաղուց է Հայաստանի հետ ադամանդի «բազառների մեջ»: Այլ հարց է, որ Տիգրան Սարգսյանն ինքը կգերադասեր Իսպանիան: Այդ երկրում տուն ունի, կիթառ նվագել մի քիչ գիտի, այնպես որ, ամեն ինչ նորմալ է:
Ամեն դեպքում, ավելի ճիշտ կլիներ, եթե Տիգրան Սարգսյանը նշանակվեր ՀՀԿ մշտական ներկայացուցիչ Կոշի գաղութում:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: