Լրահոս

15.04.2014 10:41


Գարունը Գառնիում

Գարունը Գառնիում

Ապրիլի 18-ը Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է: Տոնի առիթով, ապրիլի 19-ին, առավոտյան ժամը 10-ից «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացնելու է «Գարունը Գառնիում» խորագրով շաբաթօրյակ: Միջոցառման ընթացքում իրականացվելու են տարածքի բարեկարգման ու մաքրման աշխատանքներ. չորացած թփերի հեռացում, ծառերի էտում, քարե հենապատի վերականգնում, տարածքի ճիմապատում, արգելոցի տարածքը քարաբեկորներից մաքրում: Աշխատանքներն այսքանով չեն սահմանափակվելու: Բացօթյա ցուցադրության համար տեղադրվելու են հնագիտական բեկորներ, իրականացվելու է արգելոց-թանգարանի մուտքի աջ հատվածի կոնստրուկցիաների ապամոնտաժում: Սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներն ամբողջական դարձնելու նպատակով՝ տեղադրվելու են նոր նստարաններ, ներկվելու են հները, մետաղական ճաղերը, տաճարի դիմաց կտնկվի ծաղկանոց:

Շաբաթօրյակին մասնակցելու ցանկություն են հայտնել «Արորդիների Ուխտ»-ի անդամները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրավիրում է հասարակական կազմակերպություններին, Գառնի համայնքի բնակիչներին, մեր հայրենակիցներին առավել ակտիվ մասնակցություն ցուցաբերել միջոցառմանը, միասնական ջանքերով բարեկարգել ու գեղեցկացնել արգելոց-թանգարանի տարածքը:

Այս խորագրի վերջին նյութերը