ԱԺ էթիկայի հանձնաժողովը այսօր կքննարկի ՀՀԿ-ական Շմայսի դեմ ուղղված լրագրողների դիմումը
Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովում այսօր կքննարկվի Առաքել Մովսիսյանի դեմ ուղղված չորս լրագրողների դիմումը: Հիշեցնենք, որ ԱԺ արտահերթ նիստում, որտեղ պետք է քվեարկության դրվեին հայ-ռուսական համաձայնագրերը, լրագրողները իրականացրել էին լուռ ակցիա՝ կանգնելով դահլիճում եւ պարզելով պաստառներ: Պաստառներից մեկի վրա գրված էր «Խելքի եկե՛ք, արա՛»: Ի պատասխան լրագրողներին՝ ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը՝ հայտնի «Շմայսը», բացականչել էր «Էս կապիկներին հանեք ստից»:
Հանձնաժողովի նիստին հրավիրվել են «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Civilnet»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը, «iLur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը եւ «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը:

Աղբյուրը՝ ilur.am