Բայց ինչ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել մեր քաղաքական դաշտում: Որ իշխանական լրատվամիջոցը բացում ես, Հովիկ Աբրահամյանի դեմ նյութեր են տեղադրված, ինչը, ի դեպ, լրիվ Սերժի ոճի մեջ է՝ փչացնել քիչ թե շատ կայացած քաղաքական գործիչներին, որպեսզի Սերժի ֆոնին հանկարծ ավելի լավը չերևան (ինչը, բնականաբար, խոսում է էն բանի մասին, որ Սերժը՝ որպես գործիչ, շատ թույլ է, և քանի որ ռեալ ասելիք չունի, ստիպված է էս ճանապարհով չեզոքացնել բոլոր պոտենցիալ մրցակիցներին): Եվ, կարծես թե, էս ամենը պետք է որ հուշեր Աբրահամյանին, որ Սերժն ահավոր խուճապի մեջ է, և Հովիկին քիչ թե շատ ռեալ մրցակից է համարում (դրան գումարած էն, որ բոլորին էլ ակնհայտ է, որ Սերժը ստիպված է Հովիկին նշանակել, այլ ոչ թե բարի կամքի արդյունքում), ինչը ճանապարհ է բացում Սերժից զիջումներ պահանջելու: Բայց արի ու տես, որ Հովիկը դա կարծես թե չի հասկանում` պնդելով, թե որևէ անկախություն չունի:
Ախր, ա՛յ մարդ արարած, մի հատ Սահմանադրությունն ընթերցի, տե՛ս, թե ինչն ինչոց է, վարչապետի պաշտոնն ինչ է և ինչ լիազորություններ է տալիս քեզ, մի հատ էլ քաղաքական իրավիճակն աչքի տակով արա ու տես, թե ուժային ռասկլադն էսօր ինչ է իրենից ներկայացնում, և ում դաշտում պետք է խաղալ (կարծում եմ, որ էսօր արդեն անվիճելի փաստ է էն, որ Սերժն անհամեմատելիորեն թուլացել է, իսկ ընդդիմությունը` ուժեղացել, և դրանից ցանկացած ադեկվատ մարդ պետք է օգուտ քաղի): Էս ամենը քցի-բռնի, իսկ հետո որոշի` ուզում ես ինքնուրույն գործիչ դառնալ, թե հերթական խամաճիկ Սերժի ձեռքերում, ով, ինչպես ցույց տվեց պատմությունը, հանուն իր աթոռի պատրաստ է նույնիսկ իր ամենամոտիկներին ժերտվա տալ (Տիգրան Սարգսյանի ականջը կանչի):
Մի խոսքով, կարծում եմ, որ Հովիկը դեռ մտածելու ժամանակ ունի, և հույս ունեմ, որ ճիշտ որոշում կկայացնի, այլապես Տիգրան Սարգսյանից էլ բեթար իրավիճակում կհայտնվի: Եվ ստեղ հարց է առաջանում` «а оно тебе надо?»:
«Եվ ստեղ հարց է առաջանում` «а оно тебе надо?»»

Գրիգոր Աթանեսյանի ֆեյսբուքյան էջից