Լրահոս

15.04.2014 21:33


Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Ոստիկանների կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Քաղաքացի Գ. Ս.-ի հաղորդման հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչությունից ստացված և նախապատրաստված նյութերով` ՀՀ հատուկ քննչական ծառայությունում` ՀՀ ՔՕ 308-րդ և 322-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ըստ նախապատրաստված նյութերի` 2014թ. մարտի 17-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Գ. Ք.-ն փողոցում հանդիպել է Վ. Ս.-ին և վերջինիցս պահանջել իր պարտքի գումարը: Մերժում ստանալով` Գ. Ք.-ն պարտքի դիմաց Վ. Ս.-ից վերցրել է նրա անձնական օգտագործման ավտոմեքենան և հեռացել դեպքի վայրից:
Նույն օրը Վ. Ս.-ն ՀՀ ոստիկանության Վաղարշապատի բաժնում ոստիկաններին հայտնել է իր նկատմամբ կատարված հանցագործության մասին և բանավոր հաղորդում ներկայացրել, սակայն պետական հատուկ ծառայություն իրականացնող անձինք անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով` չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, այն է` դիմումատուից հանցագործության մասին հաղորդում վերցնելու վերաբերյալ գրավոր արձանագրություն չեն կազմել, ձեռնամուխ չեն եղել հանցագործության հետքերի հայտնաբերման, արձանագրման և հանցագործություն կատարած անձի բացահայտման միջոցառումների կատարմանը:

Այս խորագրի վերջին նյութերը