Հայաստանում միասնական պետական քննություն կհանձնի շուրջ 13.5 հազար դիմորդ
Ըստ նախնական տվյալների` 2014 թվականին միասնական պետական քննություն կհանձնի շուրջ 13.5 հազար դիմորդ: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է Գնահատման թեստավորման կենտրոնի արտաքին համագործակցության բաժնի պետ Արա Իսպիրյանը:
ՄՊՔ հիմնական փուլը կընթանա հունիսի 1-24-ը, լրացուցիչը` հուլիսի 1-8-ը: Հիշեցնենք, որ ՄՊՔ լրացուցիչ փուլին կարող են մասնակցել բանակում ծառայությունից զորացրված անձինք, բարձրդասարանցիների համար նախատեսված FLEX ծրագրի մասնակիցները, ինչպես նաև այն դիմորդները, ովքեր հարգելի պատճառով չեն կարողացել մասնակցել հիմնական փուլին:
Քննությունները հայոց լեզու և գրականություն, կենսաբանություն, աշխարհագրություն, ընդհանուր պատմություն, մաթեմատիկա, օտար լեզու, ֆիզիկա, Հայաստանի պատմություն, ռուսաց լեզու և քիմիա առարկաների գծով են:

Աղբյուրը՝ ilur.am