Լրահոս

15.04.2014 14:06


Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը հայտնի է

Թուրքիայում նախագահական ընտրությունների օրը հայտնի է

Թուրքիայի կառավարությունը հաստատել է երկրի Ընտրական բարձրագույն հանձնաժողովի որոշումը նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։

Ըստ այդմ՝ Թուրքիայում ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների մասնակցությամբ նախագահական ընտրությունների առաջին փուլը տեղի կունենա 2014-ի օգոստոսի 10-ին, 2-րդ փուլը` օգոստոսի 24-ին:

Հիշեցնենք, որ մինչ այս Թուրքիայում նախագահն ընտրվում էր խորհրդարանի կողմից:

Որպես Թուրքիայի նախագահի հիմնական թեկնածու՝ շրջանառվում են վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանի և գործող նախագահ Աբդուլլա Գյուլի անունները:

Այս խորագրի վերջին նյութերը