Լրահոս

15.04.2014 14:47


«Շմայսը» չի ներկայացել էթիկայի հանձնաժողովի նիստին

«Շմայսը» չի ներկայացել էթիկայի հանձնաժողովի նիստին

Այս պահին Աժ Էթիկայի հանձնաժողովում ընթանում է դռնփակ նիստ, որտեղ քննարկվում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ ուղղված չորս լրագրողների դիմումը:
Հիշեցնենք, որ նախորդ տարի ԱԺ արտահերթ նիստում, որտեղ պետք է քվեարկության դրվեին հայ-ռուսական գազային համաձայնագրերը, չորս լրագրողներ մտել էին նիստերի դահլիճ և լուռ ակցիա էին կազմակերպել այնտեղ` պարզելով պաստառներ, որոնց միջոցով կոչ էին անում պատգամավորներին չքվեարկել այդ նախագծին կողմ:

Այդ ժամանակ էլ Առաքել Մովսիսյանը, նույն ինքը՝ «Շմայսը», բղավել էր. «Էս կապիկներին հանե՛ք ըստուց»:

Նշենք, որ հանձնաժողովի նիստին հրավիրվել են «Zham.am»–ի լրագրող Աննա Եղիազարյանը, «Civilnet»–ի լրագրող Սարգիս Խանդանյանը, «iLur.am»–ի լրագրող Հակոբ Կարապետյանը եւ «Hetq.am»–ի լրագրող Գրիշա Բալասանյանը:
Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, Աղվան Վարդանյանը, ԲՀԿ-ից` Վահան Բաբայանը, ՕԵԿ-ից` Հովհաննես Մարգարյանը, «Ժառանգություն» խմբակցությունից` Թևան Պողոսյանը: Իսկ Առաքել Մովսիսյանը նիստին չի ներկայացել:

Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը