Ապրիլի 15-ին՝ ժամը 13.32-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 պետհամարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա: Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը:
Պատահար Դավիթ Բեկի փողոցում
Ապրիլի 15-ին՝ ժամը 13.32-ին, ահազանգ է ստացվել, որ Դավիթ Բեկի փողոցում՝ ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում, Գաջեգործների փողոցի թիվ 76 հասցեի մոտակայքում բախվել են «ՎԱԶ-2106» մակնիշի 61 UT 104 պետհամարանիշի և «ԳԱԶ 53» մակնիշի 22 ԼՍ 135 պետհամարանիշի ավտոմեքենաները, այնուհետև վերջինս կողաշրջվել է ճամփեզրին կայանված «Մերսեդես» մակնիշի 81 VD 111 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի փականը: