Կիևն արևելք է ուղղում Ղրիմից դուրս բերվող զրահատեխնիկան
Ուկրաինայի արևելքում հատուկ գործողության ընթացքում կկիրառվի Ղրիմից դուրս բերված ռազմական տեխնիկան։ Դա առավել քիչ ծախսատար է, քան ուղղել այն երկրի արևմուտքից։ Այս մասին «ՌԻԱ նովոստի»–ին է հայտնել Ուկրաինայի ՊՆ աղբյուրը։ Պաշտպանության նախարարության աշխատակիցը պարզաբանել է, որ կառույցի բյուջեն չի բավարարի ռազմական տեխնիկայի ապահովմանն արևմուտքից։ Ընդհանրապես, ուկրաինական ռազմական ուժերի խմբավորումները տեղակայվում են երկրի արևմտյան շրջաններում։
«Ուկրաինայի ողջ ռազմական տեխնիկան և ռազմամթերքը, որոնք բերվում են Ղրիմից, ուղղվում են Դոնեցկի, Լուգանսկի և Խարկովի շրջաններ։ Նախատեսվում է, որ բողոքները ճնշելուց հետո այնտեղ կստեղծվի նոր ռազմուժ»,–նշել է աղբյուրը:

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն։