Իրաքի իշխանությունները փակել են Աբու–Գրեյբ գաղութը
Տխրահռչակ Աբու–Գրեյբ գաղութը, որտեղ ամերիկացի զինվորները կտտանքների են ենթարկել իրաքցի կալանավորներին, փակվել է։ Այս մասին հայտնել է Իրաքի արդարադատության նախարար Հասան աշ–Շամարին։
«Արդարադատության նախարարությունն ավարտել է բոլոր բանտարկյալների տեղափոխումը, որոնց ընդհանուր թիվը կազմել է 2400 մարդ։ Բոլոր նրանք դատապարտվել են ահաբեկչության համար և կտեղավորվեն երկրի կենտրոնական ու հյուսիսային մասի գաղութներում»,–մեջբերում է իրաքյան ԶԼՄ–ն նախարարության հայտարարությունը։ Գաղութը, տեղակայված նույնանուն քաղաքում՝ Բաղդադից 20 կմ արևմուտք, փակվել է որովհետև, ըստ աշ–Շանարիի, տեղակայված է թեժ կետում։ Գաղութի բոլոր աշխատակիցները և պահակախումբը կանցնեն աշխատանքի երկրի մայրաքաղաքի այլ բանտերում։
Աբու–Գրեյբը տխրահռչակ համբավը ձեռք է բերել դեռ նախագահ Սադամ Հուսեինի կառավարման տարիներին։ Այն ժամանակ այնտեղ հազար մարդ է մահապատժի ենթարկվել, սակայն իրավիճակը չփոխվեց նաև Իրաք ԱՄՆ–ի ներխուժումից հետո։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»–ը։