Դատարանը Բեռլուսկոնիին ուղարկեց հասարակական աշխատանքների
Հարկային պարտավորություններից խուսափելու համար Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա հասարակական աշխատանքների։
Հիշեցնենք, որ Իտալիայի Գերագույն դատարանը Բեռլուսկոնիին 4 տարվա ազատազրկման էր դատապարտել։ Սակայն հաշվի առնելով նախկին վարչապետի տարիքը՝ պատժաչափը փոխարինվելու էր կա՛մ տնային կալանքով, կա՛մ հասարակական աշխատանքներով: Նախկին վարչապետի պաշտպանությունը խնդրել էր երկրորդ տարբերակը կիրառել:

Այս մասին հայտնում է Reuters-ը։